Ակսել Բակայոկո
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1998[3] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակսել Մոհամեդ Բակայոկո (հունվարի 6, 1998[3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), կոտդիվուարցի արմատներով ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ.[4] , որն իր ֆուտբոլային կարիերայի ավարտին եզրային հարձակվողի դիրքում հանդես է եկել «Չեոնան Սիթի» ֆուտբոլային ակումբում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում Բակայոկոն իր առաջնելույթը նշել է Ինտերի կազմում, 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «Սպարտա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Նա փոխարինեց Անդրեա Պինամոնտիին խաղի 80-րդ րոպեում[5][6]։
Սոշո[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա 2017 թվականի հուլիսի 10-ին միացել է ֆրանսիական «Սոշոյին»։ Լիգա 2-ում իր առաջնաելույթը անցկացրել է հուլիսի 28-ին՝ փոխարինելով Ալդո Կալուլուին 65-րդ րոպեին։ Այդ խաղում նրա ակումբը 2-0 հաշվով հաղթանակ է տարել։ 2018 թվականի ապրիլի 6-ին «Օռլեանի» դեմ խաղում Ակսելը խփեց իր առաջին գոլը «Սոշոյի» կազմում[7]։
Սենկտ Գալեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 17-ին «Ինտերը» հայտարարել է, որ նրանք Ակսել Բակայոկոյին վարձավճարով տրամադրել են շվեյցարական «Սենկտ Գալեն» ակումբին[8]։ Բակայոկոն հաջող մրցաշրջան է անցկացրել շվեյցարական թիմի հետ․ այդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացնել է 34 խաղ, որոնցից շատերը աջ պաշտպանի դիրքում։ Մրցաշրջանի վերջում հաստատվել է, որ Բակայոկոն ևս մեկ մրցաշրջան կմնա ակումբում[9][10]։
Ցրվենա Զվեզդա[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի դեկտեմբերի 22-ին Բակայոկոն երեքուկես տարվա պայմանագիր է ստորագրել սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ։
Նովի Պազար[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի փետրվարի 7-ին Բակայոկոն վարձավճարով տրվել է սերբական «Նովի Պազար» ակումբին՝ մինչև 2021–22 մրցաշրջանի ավարտը[11]։
Չեոնան Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի մարտի 21-ին Բակայոկոն միացել է կորեական «Չեոնան Սիթի» ակումբին[12]։
Ձեռքբերումնեեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ցրվենա Զվեզդա»
Սերբիայի չեմպիոն (2)։ 2020/21, 2021/22 Սերբիայի գավաթակիր (2)՝ 2020/21, 2021/22
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.unfp.org/joueur/axel-bakayoko-22399/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/2008/12/11/0288
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Accord pour le prêt d'Axel Bakayoko».
- ↑ «Internazionale vs. Sparta Prague - 8 December 2016 - Soccerway». soccerway.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Stefano Scacchi (2016 թ․ դեկտեմբերի 9). «Eder per l'inutile successo Inter passa la sorpresa Hapoel Be'er Sheva». la Repubblica (italian). էջ 44.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sochaux vs. Bourg-en-Bresse - 28 July 2017 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ AXEL BAKAYOKO JOINS FC ST. GALLEN ON LOAN, inter.it, 17 July 2018
- ↑ Inter Owned Axel Bakayoko Will Remain At St. Gallen At Least Until June, sempreinter.com, 28 November 2018
- ↑ Bakayoko bleibt beim FCSG, dieostschweiz.ch, 2 July 2019
- ↑ «PAZAR AKTIVIRAO DVE TRANSFER BOMBE ZA KRAJ PRELAZNOG ROKA». facebook.com (սերբերեն). Fk Novi Pazar - Zvanična stranica. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «천안, '인터밀란' 출신 FW 바카요코 영입...외인 쿼터 '꽉' 채워[오피셜]».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|