Jump to content

Մի անգամ աշնանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:46, 30 Մայիսի 2024 տարբերակ, Մարի8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մի անգամ աշնանը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1894
Հրատարակվել է1895

«Մի անգամ աշնանը» (ռուս.՝ «Однажды осенью»), Մաքսիմ Գորկու պատմվածքը, որը գրվել է 1894 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1895 թվականին«Самарская газета» թերթում «Փորձառու մարդու պատմությունը» (ռուս.՝ «Рассказ бывалого человека») ենթավերնագրով։ 1899 թվականին պատմվածքն ընդգրկվել է «Ակնարկներ և պատմվածքներ» ժողովածուի երրորդ հատորում։

Սյուժե

Պատմվածքում ներկայացնում է անսովոր իրադարձություն, որը տեղի է ունեցել տասնյոթ տարեկան Գորկու հետ հոկտեմբերի վերջին՝ աշնանային մի ցուրտ երեկա: Հեղինակը գրում է, որ հայտնվել է տհաճ իրավիճակում՝ առանց փողի և ծանոթների մնալով նոր քաղաքում։ Նա գնալու տեղ չուներ և թափառել է մի վայրում, որտեղ գտնվում էին շոգենավային նավամատույցները։ Հեղինակը պատճառաբանել է, որ «մշակույթի տվյալ վիճակում հոգու քաղցը կարելի է ավելի շուտ բավարարել, քան մարմնի քաղցը»[1]։ Նա քաղցած էր և մրսում էր։ Նա թափառում է կրպակների մոտակայքում՝ ապարդյուն ուտելիք որոնելով, երբ ավազի վրա տեսնում է կծկված կնոջ. նա փորձում էր կրպակներից մեկից ուտելիք գտնել և խնդրեց օգնել իրեն։

Այս աղջիկը շատ գեղեցիկ ու երիտասարդ էր, և նրա դեմքը փչացնում էին երեք կապտուկները: Ձախողված փորձից հետո աղջիկն առաջարկում է կոտրել կողպեքը։ Հեղինակն այդպես էլ անում է։ Կրպակում գտնում են թաց բոքոն, որը նրանք հաճույքով կիսում են։ Բայց պետք էր հեռանալ, և մեր հերոսները որոշում են գիշերը թաքնվել շրջված նավակում։ Ավելի մոտիկից ծանոթանալով Նատաշա անունով աղջկա հետ՝ պատմողն իմանում է, որ նա մարմնավաճառ է։ Աղջիկը պատմում է, որ իրեն ծեծում է իր սիրեկանը, և որ նա ատում է բոլոր տղամարդկանց։ Բայց անմիջապես տեսնելով, որ հերոսը շատ է մրսում, փորձում է տաքացնել նրան։ Եվ հետո նա մխիթարում է, հույս է տալիս, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի: Հեղինակը գրում է. «Նա մխիթարեց ինձ... Նա քաջալերեց ինձ...»[1]:

Հեղինակը այնքան էր հուզվել անծանոթի այդպիսի հոգատարությունից, որն ինքն էլ նույնպիսի հոգատարության կարիք ուներ, որ համակրանքով է լցվում նրա հանդեպ։ «Այն ժամանակ իմ աչքերից հեղեղի պես թափվեցին արցունքները, որոնք լվացին իմ սրտից շատ չարություն, ձանձրույթ, հիմարություն և ցեխ, որը եռում էր նրանում այդ գիշեր․․․»[1]։ Մինչև լուսաբաց նրանք այդպես էլ պառկեցին միասին, իսկ առավոտյան, հասնելով քաղաք, ջերմ հրաժեշտ տվեցին, ինչպես ընկերները։ Դրանից հետո նրանք այլևս երբեք չհանդիպեսցին միմյանց:

Քննադատություն

Ա. Վոլկովն այս պատմվածքի մասին ասել է․

«Մի անգամ աշնանը» և ցածր խավի մարդկանց մասին այլ պատմվածքներ բուրժուական քննադատությանն առիթ են տվել Գորկուն անվանել բոսյակության երգիչ։ Այս բնորոշմամբ քննադատները փորձել են նսեմացնել Գորկու մերկացման սոցիալական նշանակությունը։ Նրանք տեսնում էին Գորկու ստեղծագործությունների վտանգը բուրժուազիայի համար, բայց չէին հասկանում դրանց խորը իմաստը... Գորկուն չէր հետաքրքրում թշվառների կյանքի «գեղագիտությունը»։ Նրանց մեջ չկար պասիվ կարեկցանք, կեղծավոր արցունքներ։ Գորկին իր բոսյակների մեջ շեշտում էր այն ամենը, ինչը նրանց բարձրացնում էր քաղքենիական միջավայրից վեր։ Գորկու համար գլխավորը բուրժուական հասարակության ընդհանուր բարոյականությունից ազատվելու նրանց ցանկությունն էր, որի էությունը կայանում էր սեփականատիրոջ և նրա կողմից թալանված ամեն ինչի պաշտպանության մեջ:

Հեղինակը այս պատմության մեջ պատկերում է երկու «մերժված» մարդկանց միջև եղած ջերմությունը: Նա ցույց է տալիս ուշագրավ հոգևոր հատկություններ մարմնավաճառ Նատաշայի մեջ, որը, չնայած իր դիրքին, օգնում է, մխիթարում, խրախուսում, գործում է ամբողջ սրտով:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ