Jump to content

Cookie jar պահուստների հաշվառման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:23, 28 Մայիսի 2024 տարբերակ, Հասմիկ88 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Cookie jar հաշվառում կամ cookie jar պահուստների հաշվառման համակարգ, հաշվառման պրակտիկա է, որի ընթացքում ընկերությունը զգալի պահուստներ է ստեղծում տնտեսապես հաջող տարվա համար և դրանք օգտագործում է պակաս հաջող տարիների կորուստները ծածկելու համար։ Cookie jar պահուստների օրինակ է այն պարտավորությունը` որը ստեղծվում է, երբ ընկերությունը գրանցում է ծախս, որն ուղղակիորեն կապված չէ որոշակի հաշվետու ժամանակշրջանի հետ: Ընկերությունները կարող են գրանցել այդպիսի հայեցողական ծախսեր, երբ շահույթը բարձր է: Երբ շահույթը ցածր է, ընկերությունը նվազեցնում է պարտավորությունը : Միացյալ Նահանգների արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) չի թույլատրում հանրային ընկերությունների կողմից cookie jar պահուստների հաշվառումը, քանի որ դա կարող է մոլորեցնել ներդրողներին ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ ։

Պատմական օրինակներ

Մի քանի ընկերություններ բռնվել են cookie jar պահուստները օգտագործելիս: Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից դատական հայց է ներկայացվել ընկերությունների, ինչպես նաև անհատ հաշվապահները հանդեպ։ 1999 թվականի հոկտեմբերին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից Microsoft-ը հետաքննվեց cookie jar պահուստներ հաշվառման համար: Հիմքում այն էր, թե արդյո՞ք այն օգտագործում է ֆինանսական պահուստները իր ֆինանսական եկամուտներն ապահովելու համար: Ծրագրային ապահովման ընկերություններից պահանջվում էր ճանաչել եկամուտը՝ համաձայն Ամերիկյան Հավաստագրված հանրային հաշվապահների ինստիտուտի կողմից սահմանված կանոնների, որոնք սահմանում են համոզիչ ապացույցների շեմ ։ 2002 թվականին WorldCom Inc.-ը, որը կրում է ամբողջ ինտերնետ տրաֆիկի մոտ կեսը, օգտագործեց cookie jar հաշվառման մեթոդները՝ օգտագործելով պահուստները՝ բարձրացնելու համար իրենց եկամուտները: Այս դեպքն ամենախոշորն էր պահուստների չարաշահողների մեջ։ Ավելի կոնկրետ, WorldCom-ն ավելացրել է ծախսերի չափը և դրանք օգտագործել շահույթի գումարն ավելացնելու համար: Երբ ԱՄՆ-ում WorldCom-ի սնանկության մասին պարզ դարձավ, որը ամենամեծն էր այդ ժամանակ , պարզվեց որ ընկերությունը 2001 թվականից ի վեր թաքցրել է 3,9 միլիարդ դոլարի ծախսեր: Դրա արդյունքում WorldCom-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Էբբերսը և ֆինանսական տնօրեն Սքոթ Սալիվանը ձերբակալվեցին SEC-ի կողմից 2002 թվականին խարդախության համար ներկայացված քրեական մեղադրանքներով: 2004 թվականին Fannie Mae ընկերությունը, որը ստեղծվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու համար, բռնվեց խախտելով հաշվապահական կանոնակարգերը: SEC-ը Fannie Mae-ին հրամայեց վերանայել իր եկամուտները նախորդ չորս տարիների ընթացքում՝ լուծելու այս cookie jar պահուստների հաշվաառման հաշվապահական միջադեպը: Ընկերությունը մտահոգություն է հայտնել, թե ինչպես է այս փոփոխությունը բացասաբար ազդելու իր վրա, այնուամենայնիվ համաձայնել է ավելացնել իր կապիտալի պահուստները մինչև 9,4 միլիարդ դոլարով ։ 2004 թվականին Նյու Յորքում գործող դեղագործական ընկերություն՝ Bristol-Myers Squibb-ը 2004 թվականի օգոստոսի 4-ին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կովմից դատի է տրվել մասամբ cookie jar պահուստներ հաշվառումը օգտագործելու համար: Ընկերությունն օգտագործել է cookie jar պահուստներ հաշվառումը՝ ավելի բարձր եկամուտների, ավելի ցածր պարտավորությունների ցուցադրման համար, և թաքցրել է ընկերության պլանը՝ գույքագրում իրականացրել նախքան ապրանքներ տրամադրելը, որոնք հանգեցնում են ավելի բարձր եկամուտների հաշվետվությունների: Ընկերության սխալ վարքագիծը հանգեցրել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի քաղաքացիական տույժի, 50 միլիոն ԱՄՆ դոլարի վճարման՝ բաժնետերերի համար նախատեսված ֆոնդի համար, և ստեղծել անկախ խորհրդատուի պաշտոն, որը պատասխանատու է ընկերությունում օգտագործվող հաշվապահական պրակտիկայի և ճշգրիտ ֆինանսական հաշվետվությունների վերահսկման համար։ 2009թ. հուլիսին Beazer Homes (ԱՄՆ) Inc.-ի նախկին գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից՝ ի թիվս այլ մեղադրանքների, cookie jar պահուստներ հաշվառման համար: Գլխավոր հաշվապահին մեղադրել են cookie jar պահուստներ հաշվառման մեթոդը օգտագործելու համար՝ որի միջոցով թաքցրվել ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար։ 2006-ի և 2007-ի սկզբի ընթացքում նա ապակողմնորոշող հաշվապահական հաշվառումները հանգեցնում են եկամուտների գերագնահատման և 47 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի կորուստների թերագնահատման: Աշխատակիցը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և երեք տարվա հսկողությամբ ազատման։ 2010 թվականի հուլիսին Dell-ին մեղադրել են իր ֆինանսական եկամուտների մասին խարդախությամբ զեկուցելու մեջ՝ տպավորություն ստեղծելու համար, որ այն գերազանցում է վերլուծաբանների եկամուտների կանխատեսումները: Dell-ն օգտագործել է Intel-ից չբացահայտված վճարումներ՝ եկամուտների անկայունությունը հարթելու համար: Dell-ը 100 միլիոն դոլար տուգանք է վճարել իր սխալ վարքագծի համար: Ներգրավված մենեջերներից ոչ մեկը չի ենթարկվել խոշոր տույժերի, որոնք կհամոզեին ընկերության ներդրողներին ապագայում չիրականացնել ներդրումներ։

Ծանոթագրություններ