Jump to content

Կրուիզային նավի նույնականացման քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:19, 27 Մայիսի 2024 տարբերակ, LilitMir (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կրուիզային նավի նույնականացման քարտ

Կրուիզային նավի նույնականացման քարտ (անգլ.՝ Cruise ship ID card) կամ ID քարտ, կրուիզային նավի անձը հաստատող փաստաթուղթ, որը վարկային քարտի չափի պլաստիկ քարտ է և մի քանի գործառույթ է կատարում զբոսաշրջային նավի ուղևորների համար:

Կրուիզային նավի նույնականացման քարտերը սկանավորվում են նավի մուտքի մոտ և նավի ամբողջ տարածքում գտնվող տարբեր կետերում՝ օգտագործելով մագնիսական շերտավոր քարտ, RFID ընթերցողներ կամ շտրիխ կոդ՝ ուղևորին նույնականացնելու համար[1], թույլ են տալիս մուտք գործել և դուրս գալ նավից, ինչպես նաև մուտք գործել նավի որոշակի տարածքներ՝ ներառյալ ուղևորների խցիկը, վճարել ուղևորների հաշիվները և տարբեր այլ գործառույթներ:

Յուրաքանչյուր նավարկության գիծ ունի իր մոտեցումը նավի վճարումներին: Որպես ընդհանուր կանոն՝ գնումները կատարվում են կրուիզային նույնականացման քարտի միջոցով, որը կրեդիտ քարտի չափի բազմաֆունկցիոնալ քարտ է և որը նաև գործում է որպես ID ու սենյակի բանալի: Որոշ գծեր ուղևորներին տրամադրում են նաև թևնոցներ, որոնք թույլ է տալիս նաև վճարել[2]։

Քարտի տեղեկատվություն

Նավի քարտի վրա տպված տեղեկատվությունը կարող է ներառել․

  • Կրուիզային ընկերության անվանումը
  • Նավի անվանումը
  • Ճանապարհորդության ամսաթվերը
  • Ուղևորի անունը
  • Նշում՝ կապված ռեստորանի հետ
  • Հավաքի վայր

Ներկայումս հազվադեպ է պատահում, որ ուղևորի լուսանկարը ցուցադրվի քարտի վրա, բայց այն հաճախ սկանավորվում է համակարգչի առկայության դեպքում, որը էկրանին բերում է ուղևորի լուսանկարը։

Գործառույթներ

Նավի քարտի գործառույթները կարող են ներառել․

  • Նավի մուտք (նավահանգիստներում նստեցում և իջեցում)․ պահանջվում է բազմաթիվ նավահանգիստների անվտանգության ծառայության կողմից՝ նավահանգիստ մուտք գործելու և նավից դուրս գալու համարp[3]
  • Սալոնի դռան բանալին
  • Կրուիզային նավի վճարային հաշիվ․ քանի որ նավարկության գծերի մեծ մասը նավի վրա օգտագործում է անկանխիկ վճարման համակարգ, քարտն օգտագործվում է նավի վրա գնումներ կատարելու համար, որոնց հաշիվը գանձվում է ուղևորից ճանապարհորդության ավարտին
  • Հիմնական տեղեկություններ ուղևորի մասին

Ծանոթագրություններ

  1. US20040124982A1, Kovach, Aram, "Method for tracking and processing passengers and their transported articles", issued 2004 թ․ հուլիսի 01 
  2. «Կռուիզ հարցերի պատասխաններ». https://hy.eturbonews.com. 2023 թ․ հունիսի 08. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); External link in |website= (օգնություն)
  3. Dowling, R.K. (2006). Cruise Ship Tourism. CABI. էջ 429. ISBN 9781845930493. Վերցված է 2015 թ․ ապրիլի 01-ին.