Jump to content

Կրուիզային նավի նույնականացման քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրուիզային նավի նույնականացման քարտ

Կրուիզային նավի նույնականացման քարտ (անգլ.՝ Cruise ship ID card) կամ ID քարտ, կրուիզային նավի անձը հաստատող փաստաթուղթ, որը վարկային քարտի չափի պլաստիկ քարտ է և մի քանի գործառույթ է կատարում զբոսաշրջային նավի ուղևորների համար։

Կրուիզային նավի նույնականացման քարտերը սկանավորվում են նավի մուտքի մոտ և նավի ամբողջ տարածքում գտնվող տարբեր կետերում՝ օգտագործելով մագնիսական շերտավոր քարտ, RFID ընթերցողներ կամ շտրիխ կոդ՝ ուղևորին նույնականացնելու համար[1], թույլ են տալիս մուտք գործել և դուրս գալ նավից, ինչպես նաև մուտք գործել նավի որոշակի տարածքներ՝ ներառյալ ուղևորների խցիկը, վճարել ուղևորների հաշիվները և տարբեր այլ գործառույթներ։

Յուրաքանչյուր նավարկության գիծ ունի իր մոտեցումը նավի վճարումներին։ Որպես ընդհանուր կանոն՝ գնումները կատարվում են կրուիզային նույնականացման քարտի միջոցով, որը կրեդիտ քարտի չափի բազմաֆունկցիոնալ քարտ է և որը նաև գործում է որպես ID ու սենյակի բանալի։ Որոշ գծեր ուղևորներին տրամադրում են նաև թևնոցներ, որոնք թույլ է տալիս նաև վճարել[2]։

Քարտի տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի քարտի վրա տպված տեղեկատվությունը կարող է ներառել․

  • Կրուիզային ընկերության անվանումը
  • Նավի անվանումը
  • Ճանապարհորդության ամսաթվերը
  • Ուղևորի անունը
  • Նշում՝ կապված ռեստորանի հետ
  • Հավաքի վայր

Ներկայումս հազվադեպ է պատահում, որ ուղևորի լուսանկարը ցուցադրվի քարտի վրա, բայց այն հաճախ սկանավորվում է համակարգչի առկայության դեպքում, որը էկրանին բերում է ուղևորի լուսանկարը։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի քարտի գործառույթները կարող են ներառել․

  • Նավի մուտք (նավահանգիստներում նստեցում և իջեցում)․ պահանջվում է բազմաթիվ նավահանգիստների անվտանգության ծառայության կողմից՝ նավահանգիստ մուտք գործելու և նավից դուրս գալու համարp[3]
  • Սալոնի դռան բանալին
  • Կրուիզային նավի վճարային հաշիվ․ քանի որ նավարկության գծերի մեծ մասը նավի վրա օգտագործում է անկանխիկ վճարման համակարգ, քարտն օգտագործվում է նավի վրա գնումներ կատարելու համար, որոնց հաշիվը գանձվում է ուղևորից ճանապարհորդության ավարտին
  • Հիմնական տեղեկություններ ուղևորի մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. US20040124982A1, Kovach, Aram, "Method for tracking and processing passengers and their transported articles", issued 2004 թ․ հուլիսի 01 
  2. «Կռուիզ հարցերի պատասխաններ». hy.eturbonews.com. 2023 թ․ հունիսի 08. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  3. Dowling, R.K. (2006). Cruise Ship Tourism. CABI. էջ 429. ISBN 9781845930493. Վերցված է 2015 թ․ ապրիլի 01-ին.