Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին
Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Արկադի Գայդար |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1933 |
«Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին» (ռուս.՝ «Сказка о Военной тайне, о Мальчише-Кибальчише и его твёрдом слове»), խորհրդային գրող Արկադի Գայդարի գեղարվեստական ստեղծագործությունը: Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1933 թվականի ապրիլին «Պիոներսկայա պրավդա» թերթում՝ «Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին» վերնագրով[1]։ Հետագայում տպագրվել է որպես «Ռազմական գաղտնիք» պատմվածքի մաս։
Սյուժե
Պատերազմը նոր է ավարտվել․ Կարմիր Բանակը քշել է անիծյալ բուրժուինների սպիտակ զորքերը: Սովետների երկիրը խաղաղ վերականգնվում է: Մի գյուղում ապրում էր Մալչիշ-Կիբալչիշը հոր և ավագ եղբոր հետ։
Սակայն անիծյալ բուրժուինները Սև լեռների հետևից հարձակվում են երկրի վրա։ Այն բանից հետո, երբ տղայի հայրը և ավագ եղբայրը՝ Կիբալչիշը, գնում են պատերազմ, գյուղում մնում են միայնակ տղաները։ Եվ երբ Կարմիր բանակի մարտիկը հերթական անգամ գալիս է օգնության համար, նա ոչ ոքի չի գտնում, բացի ծերունուց։
Այնուհետև Մալչիշ-Կիբալչիծը ոտքի է հանում իր ընկեր տղաներին և նրանց տանում պատերազմ։ Միայն Մալչիշ-Պլոխիշն է օգնում հակառակորդին իր սեփական շահի համար և, ձևացնելով, որ ինքը նույնպես գնում է կռվելու, իրականում հարմար պահի է սպասում դավաճանության համար: Նման պահը շուտով ներկայանում է. Մալչիշ-Պլոխիշը հրկիզում է տղաների զինամթերքի պահեստը և դրանով իսկ օգնում բուրժուիններին՝ բռնելու Մալչիշ-Կիբալչիշին։
Տղային շղթայում են ծանր շղթաներով և փակում քարե աշտարակի մեջ։ Գլխավոր Բուրժուինը հրաման է տալիս իր բուրժուիններին խոշտանգել Մալչիշ-Կիբալչիշին ամենասարսափելի տառապանքներով, որպեսզի նրանից ստանա Կարմիր բանակի ռազմական գաղտնիքը։ Բայց Մալչիշ-Կիբալչիշը հրաժարվում է հայտնել գաղտնիքը և ծիծաղում է նրանց դեմքին: Շուտով Կարմիր բանակը օգնության է հասնում և ջախջախում բուրժուինների բանակը, բայց շատ է ուշ է լինում․ Մալչիշ-Կիբալչիշը զոհվում է, բայց նրա հիշատակը մնում է:
Ծանոթագրություններ
- ↑ «Аркадий Гайдар. Военная тайна». Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին. Վերցված է 2010-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
- Бирюкова Е. С. «Сказка о военной тайне, о Мальчише-Кибальчише и его твердом слове» Аркадия Гайдара: эпос революции для детей // Литература и революция (к 100-летию Октябрьской революции) Материалы Международной научно-практической конференции. 2017. — С. 29-34.
- Фролова Е. А. «Военная тайна» Аркадия Гайдара // Русский язык в школе. 2014. — № 1. — С. 57-62.
- Климас И. С. Фольклорные языковые элементы в «Сказке о военной тайне, о Мальчише-Кибальчише и его твердом слове» // Традиционная культура. Современный взгляд: проблемы и перспективы Юдинские чтения — 2008: Материалы Всероссийской научно-практической конференции. 2008. — С. 49-51.
- Савенкова Е. В. Культ пионеров-героев: жертвенный энтузиазм в жанре «для среднего школьного возраста»// Вестник Самарской гуманитарной академии. Серия: Философия. Филология. 2015. — № 1 (17). — С. 43-53.
- Емельянов С. Военная тайна Мальчиша-Кибальчиша // Родина. 2017. — № 11. — С. 81-87.