Jump to content

Շրջուն թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Translation sidebar

Շրջուն թարգմանություն, անվանվում է  նաև հետ-առաջ թարգմանություն, կրկնաբանական թարգմանություն և երկկողմանի թարգմանություն, այն բառի, արտահայտության կամ տեքստի թարգմանության գործընթացն է մեկ այլ լեզվի (առաջնային թարգմանություն) այնուհետև  արդյունքի հետ թարգմանությունը աղբյուր լեզվով (հետադրաձ թարգմանություն)՝ օգտագործելով մեքենայական թարգմանության որևէ ծրագիր։I Այն հաճախ օգտագործվում է մասնագետի կողմից՝ մեքենայական թարգմանությունը գնահատելու համար, կամ ստուգելու[1] [2], թե արդյոք տեքստը հարմար է մեքենայական թարգմանության համար՝ ծանոթ չլինելով թիրախ լեզվին։ Քանի որ ստացված տեքստը կարող է էապես տարբեր լինել բնօրինակից, շրջադարձային թարգմանությունը կարող է նաև հետաքրքիր ժամանցի միջոց լինել Տարբեր մեքենայական թարգմանության համակարգերի որակը համեմատելու համար օգտատերերը կատարում են շրջուն թարգմանություն և ստացված տեքստը համեմատում բնօրինակի հետ:[1]

Ծրագրակազմի որակ

Տեսությունը այն է, որ որքան շրջուն թարգմանության արդյունքը մոտ է բնօրինակ տեքստին, այնքան բարձր է մեքենայական թարգմանության համակարգի որակը: Այս տեխնիկայի հետ կապված խնդիրներից մեկը այն է , որ եթե ինչ որ թերություն է առաջանում ստացված տեքստում , անհնար է իմանալ՝ արդյոք շփոթմունքը առաջացրել է առաջնային թարգմանության, հետ թարգմանության թե երկուսի մեջ միաժամանակ։ Բացի այդ նաև հնարավոր է ստանալ լավ հետ թարգմանություն առաջնային թարգմանությունից։[3] ՈՒսումնասիրության շրջանակներում օգտագործվեց ավտոմատ գնահատման մեթոդները` երկլեզու գնահատման ալգորթմը և F-scor-ը (կանխատեսվող կատարողականի չափանիշ), ու այդ   հետազոտություն ընթացքում այն համեմատվեց հինգ տարբեր անվճար առցանց թարգմանական ծրագրեր հետ, գնահատվեց ինչպես առաջնային, այնպես էլ հետ թարգմանության որակը, և որակային  ոչ մի կապ չգտնվեց այդ երկուսի միջև: (Այսինքն՝ որակով առաջնային թարգմանությունը միշտ չէ, որ համապատասխանում է որակով հետ թարգմանությանը): Հետազոտության հեղինակը եզրակացրեց, որ  շրջուն  թարգմանությունը հաջողված մեթոդ չէր մեքենայական թարգմանության ծրագիրը փորձարկելու համար:[3]Այս եզրակացությունն հիմնավորվել է ավելի խորը ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատ գնահատման մեթոդները:[4]Հետագա ուսումնասիրությունը, որը ներառում էր մարդկանց հետ թարգմանության գնահատումը՝ ի լրումն ավտոմատ գնահատման մեթոդների, պարզեց, որ շրջուն թարգմանությունը կարող է առավելություններ ունենալ՝ մեքենայական թարգմանության համակարգի որակը կանխատեսելիս[5] և ոչ թե նախադասություն առ նախադասություն, այլ ավելի մեծ տեքստերի համար:

Տեքստի համապատասխանությունը մեքենայական թարգմանության համար

Այն առաջարկվում է նաև, որ շրջուն թարգմանությունը կարող է օգտագործվել՝ հասկանալու համար, թե արդյոք տեքստը հարմար է մեքենայական թարգմանությանը: Գաղափարն այն է, որ եթե շրջուն թարգմանության արդյունքում ստացվում է բնօրինակին մոտ տեքստ, ապա տեքստը հարմար է մեքենայական թարգմանության համար: Եթե շրջուն թարգմանությունը օգտագործելուց հետո ստացված տեքստը ճշգրիտ չէ, ապա սկզբնաղբյուր տեքստը՝ մինչև բավարար արդյունքի հասնելը կարող է խմբագրվել։[6] Հետազոտություններից մեկը, որը դիտարկել է շրջուն թարգմանությունը որպես մեքենայական թարգմանության համակարգի որակը չափելու միջոց, ուսումնասիրել է նաև դրա կանխատեսելու կարողությունը , թե արդյոք տեքստը հարմար է մեքենայական թարգմանության համար: Պարզվել է, որ տեքստի տարբեր տեսակների օգտագործումը առաջնային և հետ թարգմանության՝ որակ ստուգման համար ,որևէ փոխկապակցվածության չի հանգեցրել։ Ի հակադրություն ամենի՝ մարդկային գնահատման օգտագործմամբ մեկ այլ ուսումնասիրություն պարզեց, որ կա որակապես  փոխկապակցվածություն  առաջնային և հետ թարգմանության  միջև, և որ այս հարաբերակցությունը կարող է օգտագործվել՝ առաջնային թարգմանության որակը գնահատելու համար: Այս հարաբերակցությունը կարող է օգտագործվել առաջնային թարգմանության որակը գնահատելու և սկզբնաղբյուր տեքստի հստակեցման միջոցով բարելավելու առաջնային թարգմանության որակը:[3]

Ժամանցի միջոց

Թեև շրջուն թարգմանության օգտագործումը մեքենայական թարգմանության համակարգի որակը կամ տեքստի համապատասխանությունը մեքենայական թարգմանությունը գնահատելու համար կասկածի տակ է առնվում, դա մեքենայական թարգմանությամբ հետաքրքիր ժամանցի միջոց է:[1] Շրջուն թարգմանությունից ստացված տեքստը կարող է զավեշտալիորեն վատ լինել: Ժամանակին կայքեր գոյություն ունեին շրջուն թարգմանությունը միայն ժամանցի համար կիրառելու նպատակով:[1][7] Մեկ այլ տարբերակներով տեքստն ուղարկում են մի քանի լեզուներով՝ նախքան այն հետ թարգմանելը բնօրինակի[8] կամ շարունակում են թարգմանել տեքստը հետ-առաջ, մինչև այն հասնի հավասարակշռության (այսինքն՝ հետադարձ թարգմանության արդյունքը հավասարազոր է առաջնային թարգմանության համար օգտագործվող տեքստին)։ [9] Շրջուն թարգմանությունը որպես ժամանց հայտնվեց Ֆիլիպ Կ. Դիկի «Galactic Pot-Healer» վեպում: Գլխավոր հերոսը շրջուն թարգմանության միջոցով փոխանցում է գրքերի վերնագրերն ու ասացվածքները, այնուհետև  ընկերները փորձում են գուշակել բնօրինակը: Ավստրալական «Spicks and Specks» հեռուստաշոուն անցկացրեց մրցույթ, որը կոչվում էր «Turning Japanese», որն օգտագործում էր շրջուն թարգմանությունը երգի բառերում: Մրցույթի մասնակիցները պետք է ճիշտ գուշակեին երգի վերնագիրը, որից վերցված էին բառերը:

Տես նաև

Հղումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Gaspari, Federico (2006). "Look who's translating. Impersonation, Chinese whispers and fun with machine translation on the Internet. EAMT-2006: 149-158 via Mt- Archive.
  2. Shigenobu, Tomohiro (2007). "Evaluation and Usability of Back Translation for Intercultural Communication". In Aykin N. Usability and Internationalization, Part II. Berlin: Springer-Verlag. 259-265- via Web of Science
  3. 3,0 3,1 3,2 Somers, Harold (2005). «Round-trip translation: What is it good for?». Proceedings of the Australasian Language Technology Workshop ALTW 2005: 127–133.
  4. van Zaanen, Menno & Zwarts, Simon (2006). "Unsupervised measurement of translation quality using multi-engine, bidirectional translation". AI 2006. Springer-Verlag: 1208-1214
  5. «The Efficacy of Round-trip Translation for MT Evaluation». translationjournal.net. Վերցված է 2016-12-05-ին.
  6. «Gotcha!: Translation Software». Վերցված է 2016-12-05-ին.
  7. Tashian, Carl. «Lost in Translation - Cross-language computer translation». tashian.com. Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին. Վերցված է 2016-12-05-ին.
  8. «Bad Translator: Translate Text Back and Forth». MakeUseOf. Վերցված է 2016-12-05-ին.
  9. Kincaid, Jason. «Translation Party: Tapping Into Google Translate's Untold Creative Genius». TechCrunch. Վերցված է 2016-12-05-ին.

Further reading

  • Gaspari, F. (2006) "Look Who's Translating. Impersonations, Chinese Whispers and Fun with Machine Translation on the Internet" in Proceedings of the 11th Annual Conference of the European Association of Machine Translation