Jump to content

Շրջուն թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջուն թարգմանություն
Word game Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էՄեքենական թարգմանություն Խմբագրել Wikidata

Շրջուն թարգմանություն, անվանվում է  նաև հետ-առաջ թարգմանություն, կրկնաբանական թարգմանություն և երկկողմանի թարգմանություն, այն բառի, արտահայտության կամ տեքստի թարգմանության գործընթացն է մեկ այլ լեզվի (առաջնային թարգմանություն) այնուհետև  արդյունքի հետ թարգմանությունը աղբյուր լեզվով (հետադրաձ թարգմանություն)՝ օգտագործելով մեքենայական թարգմանության որևէ ծրագիր։I Այն հաճախ օգտագործվում է մասնագետի կողմից՝ մեքենայական թարգմանությունը գնահատելու համար, կամ ստուգելու[1][2], թե արդյոք տեքստը հարմար է մեքենայական թարգմանության համար՝ ծանոթ չլինելով թիրախ լեզվին։ Քանի որ ստացված տեքստը կարող է էապես տարբեր լինել բնօրինակից, շրջադարձային թարգմանությունը կարող է նաև հետաքրքիր ժամանցի միջոց լինել Տարբեր մեքենայական թարգմանության համակարգերի որակը համեմատելու համար օգտատերերը կատարում են շրջուն թարգմանություն և ստացված տեքստը համեմատում բնօրինակի հետ[1]։

Ծրագրակազմի որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը այն է, որ որքան շրջուն թարգմանության արդյունքը մոտ է բնօրինակ տեքստին, այնքան բարձր է մեքենայական թարգմանության համակարգի որակը։ Այս տեխնիկայի հետ կապված խնդիրներից մեկը այն է, որ եթե ինչ որ թերություն է առաջանում ստացված տեքստում, անհնար է իմանալ՝ արդյոք շփոթմունքը առաջացրել է առաջնային թարգմանության, հետ թարգմանության թե երկուսի մեջ միաժամանակ։ Բացի այդ նաև հնարավոր է ստանալ լավ հետ թարգմանություն առաջնային թարգմանությունից[3]։ ՈՒսումնասիրության շրջանակներում օգտագործվեց ավտոմատ գնահատման մեթոդները` երկլեզու գնահատման ալգորթմը և F-scor-ը (կանխատեսվող կատարողականի չափանիշ), ու այդ   հետազոտություն ընթացքում այն համեմատվեց հինգ տարբեր անվճար առցանց թարգմանական ծրագրեր հետ, գնահատվեց ինչպես առաջնային, այնպես էլ հետ թարգմանության որակը, և որակային  ոչ մի կապ չգտնվեց այդ երկուսի միջև։ (Այսինքն՝ որակով առաջնային թարգմանությունը միշտ չէ, որ համապատասխանում է որակով հետ թարգմանությանը)։ Հետազոտության հեղինակը եզրակացրեց, որ  շրջուն  թարգմանությունը հաջողված մեթոդ չէր մեքենայական թարգմանության ծրագիրը փորձարկելու համար[3]:Այս եզրակացությունն հիմնավորվել է ավելի խորը ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատ գնահատման մեթոդները[4]:Հետագա ուսումնասիրությունը, որը ներառում էր մարդկանց հետ թարգմանության գնահատումը՝ ի լրումն ավտոմատ գնահատման մեթոդների, պարզեց, որ շրջուն թարգմանությունը կարող է առավելություններ ունենալ՝ մեքենայական թարգմանության համակարգի որակը կանխատեսելիս[5] և ոչ թե նախադասություն առ նախադասություն, այլ ավելի մեծ տեքստերի համար։

Տեքստի համապատասխանությունը մեքենայական թարգմանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն առաջարկվում է նաև, որ շրջուն թարգմանությունը կարող է օգտագործվել՝ հասկանալու համար, թե արդյոք տեքստը հարմար է մեքենայական թարգմանությանը։ Գաղափարն այն է, որ եթե շրջուն թարգմանության արդյունքում ստացվում է բնօրինակին մոտ տեքստ, ապա տեքստը հարմար է մեքենայական թարգմանության համար։ Եթե շրջուն թարգմանությունը օգտագործելուց հետո ստացված տեքստը ճշգրիտ չէ, ապա սկզբնաղբյուր տեքստը՝ մինչև բավարար արդյունքի հասնելը կարող է խմբագրվել[6]։ Հետազոտություններից մեկը, որը դիտարկել է շրջուն թարգմանությունը որպես մեքենայական թարգմանության համակարգի որակը չափելու միջոց, ուսումնասիրել է նաև դրա կանխատեսելու կարողությունը, թե արդյոք տեքստը հարմար է մեքենայական թարգմանության համար։ Պարզվել է, որ տեքստի տարբեր տեսակների օգտագործումը առաջնային և հետ թարգմանության՝ որակ ստուգման համար,որևէ փոխկապակցվածության չի հանգեցրել։ Ի հակադրություն ամենի՝ մարդկային գնահատման օգտագործմամբ մեկ այլ ուսումնասիրություն պարզեց, որ կա որակապես  փոխկապակցվածություն  առաջնային և հետ թարգմանության  միջև, և որ այս հարաբերակցությունը կարող է օգտագործվել՝ առաջնային թարգմանության որակը գնահատելու համար։ Այս հարաբերակցությունը կարող է օգտագործվել առաջնային թարգմանության որակը գնահատելու և սկզբնաղբյուր տեքստի հստակեցման միջոցով բարելավելու առաջնային թարգմանության որակը[3]։

Ժամանցի միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև շրջուն թարգմանության օգտագործումը մեքենայական թարգմանության համակարգի որակը կամ տեքստի համապատասխանությունը մեքենայական թարգմանությունը գնահատելու համար կասկածի տակ է առնվում, դա մեքենայական թարգմանությամբ հետաքրքիր ժամանցի միջոց է[1]։ Շրջուն թարգմանությունից ստացված տեքստը կարող է զավեշտալիորեն վատ լինել։ Ժամանակին կայքեր գոյություն ունեին շրջուն թարգմանությունը միայն ժամանցի համար կիրառելու նպատակով[1][7]։ Մեկ այլ տարբերակներով տեքստն ուղարկում են մի քանի լեզուներով՝ նախքան այն հետ թարգմանելը բնօրինակի[8] կամ շարունակում են թարգմանել տեքստը հետ-առաջ, մինչև այն հասնի հավասարակշռության (այսինքն՝ հետադարձ թարգմանության արդյունքը հավասարազոր է առաջնային թարգմանության համար օգտագործվող տեքստին)[9]։ Շրջուն թարգմանությունը որպես ժամանց հայտնվեց Ֆիլիպ Կ. Դիկի «Galactic Pot-Healer» վեպում։ Գլխավոր հերոսը շրջուն թարգմանության միջոցով փոխանցում է գրքերի վերնագրերն ու ասացվածքները, այնուհետև  ընկերները փորձում են գուշակել բնօրինակը։ Ավստրալական «Spicks and Specks» հեռուստաշոուն անցկացրեց մրցույթ, որը կոչվում էր «Turning Japanese», որն օգտագործում էր շրջուն թարգմանությունը երգի բառերում։ Մրցույթի մասնակիցները պետք է ճիշտ գուշակեին երգի վերնագիրը, որից վերցված էին բառերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Gaspari, Federico (2006). "Look who's translating. Impersonation, Chinese whispers and fun with machine translation on the Internet. EAMT-2006: 149-158 via Mt- Archive.
  2. Shigenobu, Tomohiro (2007). "Evaluation and Usability of Back Translation for Intercultural Communication". In Aykin N. Usability and Internationalization, Part II. Berlin: Springer-Verlag. 259-265- via Web of Science
  3. 3,0 3,1 3,2 Somers, Harold (2005). «Round-trip translation: What is it good for?». Proceedings of the Australasian Language Technology Workshop ALTW 2005: 127–133.
  4. van Zaanen, Menno & Zwarts, Simon (2006). "Unsupervised measurement of translation quality using multi-engine, bidirectional translation". AI 2006. Springer-Verlag: 1208-1214
  5. «The Efficacy of Round-trip Translation for MT Evaluation». translationjournal.net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Gotcha!: Translation Software». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. Tashian, Carl. «Lost in Translation - Cross-language computer translation». tashian.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Bad Translator: Translate Text Back and Forth». MakeUseOf. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Kincaid, Jason. «Translation Party: Tapping Into Google Translate's Untold Creative Genius». TechCrunch. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaspari, F. (2006) "Look Who's Translating. Impersonations, Chinese Whispers and Fun with Machine Translation on the Internet" in Proceedings of the 11th Annual Conference of the European Association of Machine Translation