Յանգ Չեն Տան
Յանգ Չեն Տան (Yang Cheng Tong)(Չինարեն՝ 羊城通; բառացի՝ անցում Խոյի քաղաք), Որոշակի արժեքով անհպում վճարման սմարթ քարտ է, որը նախատեսված է Չինաստանի Գուանչժոու քաղաքի մետրոյում, ավտոբուսներում, տաքսիներում և լաստանավերում, ինչպես նաև Գուանդունի շատ այլ քաղաքներում, բացառությամբ Շենժենի, ճանապարհորդության ուղեվարձը, վճարելու համար: Այն մշակվել և կառավարվել է Guangzhou Yang Cheng Tong Limited-ի, Գուանչժոուի ավտոբուսային ընկերությունների և Գուանչժոուի մետրոյի կողմից:
Քարտն ընդունվում է ընտրված խանութների, զբոսայգիների, ռեստորանների, ավտոկայանատեղերի և այլ հաստատություններում որպես վճարում: Քարտատիրոջ անձնական տվյալների հետ, որոնք պահվում են Յանգ Չեն Տան-ում, կարող են կիրառվել հետագա գործառույթներ, ինչպիսիք են շենքերի մուտքի վերահսկումը և անվանական զանգերը դպրոցում: Համակարգը հաջողությամբ գործարկվել է 2001թ. դեկտեմբերի 30-ին: Ըստ նրա օպերատորի պաշտոնական վիճակագրության, շրջանառության մեջ է ավելի քան 5 միլիոն քարտ և օրական 2,2 միլիոն գործարք[1]:
Յանգ Չեն Տան բառացիորեն նշանակում է «անցում Խոյի քաղաք», քանի որ Գուանչժոուի կարևոր տեսարժան վայրերից մեկը հինգ խոյերի արձանն է, հիմնված հինգ խոյերի լեգենդի վրա։
Քարտերի տեսակներ
Գոյություն ունեն Յանգ Չեն Տան քարտերի տարբեր տեսակներ․
- Ստանդարտ քարտ: Վաճառվում է 20 յուան արժեքով: Գրավը կվերադարձվի քարտը վերադարձնելիս: Արտադրվում է նաև China T-union ստանդարտով, որը կարող է օգտագործվել ամբողջ երկրում:
- Տարեդարձի քարտ: հասանելի է ստանդարտ կամ տարբեր չափերի: Ավանդը ներառված չէ, և այս տեսակի դեպքում գումարի վերադարձ չկա:
- Xeno քարտ: օգտագործվում է NFC կամ SIM քարտերի սարքերի միջոցով .
- Կորպորատիվ քարտ
- Համատեղ քարտ: թողարկվում է տեղական բանկերի հետ համատեղ:
- Տուրիստական աբոնեմենտ
- QR կոդ Yang Cheng Tong: վճարումներ QR-կոդերի միջոցով .
Ծանոթագրություններ
- ↑ «About Yang Cheng Tong» (չինարեն). Վերցված է 18 December 2019-ին.
Հղումներ
- (zh) Yang Cheng Tong official website Արխիվացված 3 Սեպտեմբեր 2006 Wayback Machine