Jump to content

Ձկով մարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:55, 14 Մայիսի 2024 տարբերակ, Mari Sahakyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ձկով մարդ (անգլ.՝ Man with Fish) — Գերմանացի նկարիչ Ստեֆան Բալկենհոլի «խոսող արձանով» շատրվան և քանդակ, որը տեղադրվել է 2001 թվականին[1] բացօթյա մուտքի մոտ՝ Չիկագոյում, Իլինոյս, ԱՄՆ[2], Շեդդ ակվարիումի հարավ-արևմտյան մասում:

Պատմություն

«Ձկով մարդ» շատրվանը նվիրաբերվել է Շեդդ ակվարիումին Ուիլյամ Ն Սիքի կողմից(անգլ.՝ William N. Sick)՝ ի պատիվ իր կնոջ՝ Ստեֆանիի, և տեղադրվել է 2001 թվականին։[3]

Նկարագրություն

4,9 մ[2] բարձրությամբ շատրվանը պատրաստված է բրոնզից և ներկված,[2] թանգարանի[3] տարածքում գրավիչ հանդիպման վայր է:

Շատրվանի քանդակը պատկերում է մի մարդու ծանծաղ լճակի մեջտեղում՝ բռնած կանգնած ձուկին, որի բերանից ջուր[2] է թափվում։ Շատրվանի (լճակի) լողավազանի հատակը զարդարված է ծովային կյանքի գունեղ պատկերներով։ Քանդակը բարձրացնում է խորը փիլիսոփայական հարցեր, ինչպիսիք են՝ «Կարո՞ղ է մարդը իր չափ ձուկ պահել»:[2]

Գրող, դերասան և կատակերգու Քրիստոֆեր Ջերել Ռեդդը և դերասան, կատակերգու, պրոդյուսեր և սցենարիստ Սթիվ Կարելը միավորել են իրենց տաղանդները՝ արձանը «խոսող»[1] դարձնելու համար։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Man with Fish». www.statuestorieschicago.com (անգլերեն). Statue Stories Chicago. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2021-11-07-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Меган Хорст-Хэтч (2012-10-01). «Best Bizarre Public Art In Chicago». www.chicago.cbslocal.com (անգլերեն). CBS[en]. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2021-11-07-ին.
  3. 3,0 3,1 «Man with Fish — Artwork». www.chicagoparkdistrict.com (անգլերեն). Управление парками Чикаго[en]. Արխիվացված օրիգինալից 2021-11-09-ին. Վերցված է 2021-11-07-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ