Jump to content

Ապաշխարության սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:01, 2 Մայիսի 2024 տարբերակ, Մոնիկա11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ապաշխարության սեր
Երկիր Ռուսաստան
Թվական2003
ՌեժիսորՎասիլի Պանին
Սցենարի հեղինակՎասիլի Պանին
ԴերակատարներAnastasiya Kolpikova?, Լյուդմիլա Խիտյաևա, Իրինա Սկոբցևա, Յուրի Սոլոմին, Լև Դուրով, Մարիա Գլազկովա Վլադիմիրովնա և Ռաիսա Ռյազանովա

«Ապաշխարության սեր» (ռուս.՝ «Покаянная любовь»), 2003 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Պանինը Լև Տոլստոյի «Դևը» պատմվածքի վրա։

Սյուժե

Երիտասարդ և ամուրի բարին Եվգենի Իրտենևը գալիս է իր այրի մոր մոտ՝ կալվածքով զբաղվելու։ Որպեսզի մենակ չլինի, նա խնդրում է գյուղի ծեր կավատին իրեն ծանոթացնել ինչ-որ միայնակ երիտասարդ այրի կնոջ հետ ծանոթացնել։ Նա սկսում է հանդիպել գեղջկուհի Ստեպանիդայի հետ՝ նրանցից մեկի, ում ժողովուրդը անվանում է «ծղոտե այրիներ». ամուսինը ծառայում է որպես կառապան քաղաքում, իսկ նա մենակ է ապրում գյուղում։ Շուտով Իրտենևը ամուսնանում է հարևան ազնվական աղջկա՝ Լիզայի հետ, որը գեղեցիկ, խելացի, համեստ աղջիկ է։ Ամուսնանում է սիրելով, բայց նա շարունակում է ձգտել է դեպի անառակ գյուղացի կինը։ Վերջինս նույնպես լրջորեն սիրահարվել է բարինին, և չնայած ամուսինը վերադարձել է քաղաքից, նա գաղտնի հանդիպումներ է փնտրում Իրտենևի հետ, որը չի կարող դիմակայել մեղավոր գայթակղությանը:

Դերերում

  • Ալեքսանդր Լիրչիկով - Եվգենի Իրտենև
  • Անաստասիա Կոլպիկովա - Ստեպանիդա
  • Իրինա Սկոբցևա - Մարիա Պետրովնա Իրտենևա
  • Լյուդմիլա Խիտյաևա - Վարվառա Ալեքսեևնա Աննենսկայա
  • Յուրի Սոլոմին - Ռոման Սավվիչ
  • Լև Դուրով - Դանիլա
  • Մարիա Գլազկովա - Լիզա Անենսկայա
  • Ռաիսա Ռյազանովա - դայակ Դունյաշա
  • Ալեքսանդր Պյատկով - Դումչին, ձիաբուծարանի տեր
  • Ալեքսանդր Վերշինին - Սիդոր Պեչնիկով
  • Գրիգորի Դունաև - Տիխոն Զախարովիչ, կարգադրիչ
  • Իվան Տյուրին - Սիդորի հայրը
  • Օլգա Իսակինա - Սիդորի մայրը
  • Վանյա Տոլստոյ - Իրտենևի որդին
  • Իրինա Ֆեդորովնա - լվացարարուհի
  • Յուրի Եգորով - պանդոկի մատուցող
  • Վյաչեսլավ Կուզնեցով - քահանա
  • Արամ Գրիգորյան - գնչու բարոն
  • Իրինա Եֆրեմովա - երիտասարդ գնչուհի
  • Օլեգ Խաբալով - ծեր գնչու

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Լև Տոլստոյի Յասնայա Պոլյանա դաստակերտում, առանձին տեսարաններ՝ Բոգորոդիցկի դաստակերտում[1]։

Քննադատություն

Կինոգետ Սերգեյ Կուդրյավցևը ֆիլմը գնահատել է նվազագույն միավորով՝ տալով 10 հնարավորից 1 միավոր[2]: Գրախոսություններից մեկում ֆիլմը բնութագրվել է որպես սիրողական մակարդակով նկարահանված, հին սև-սպիտակ ֆիլմեր հիշեցնող, անհեթեթության աստիճանի միամիտ[3]։ Միևնույն ժամանակ, դերասանուհի Լյուդմիլա Խիտյաևան, որը խաղացել է ֆիլմում, հարցազրույցներից մեկում նշել է նկարահանումների շտապողականության և ռեժիսուրայի ցածր մակարդակի մասին. դերասաններին ժամանակ չի տրվել փորձերի և նույնիսկ դերերի տեքստերը անգիր անելու համար[4]:

Փառատոներ և մրցանակներ

2004 «Միասին»- IV հեռուստակինոֆորում - «Դերասանական աշխատանքի համար» մրցանակ դերասանուհի Անաստասիա Կոլպիկովային:

Ծանոթագրություններ

  1. Снят фильм по мотивам повести Льва Толстого «Дьявол» Արխիվացված է Հունվար 30, 2023 Wayback Machine-ի միջոցով: // 71.ru: Тула Онлайн, 8 сентября 2003
  2. Только оценки (13 июля 2017 года) Արխիվացված է Հունվար 30, 2023 Wayback Machine-ի միջոցով: // На нет и кина нет! — LiveJournal, 13 июля 2017
  3. Агнесса ТишайшаяПокаянная любовь или наивность, доходящая до абсурда Արխիվացված է Հունվար 30, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Московский комсомолец в Туле, 2003
  4. Людмила Хитяева Արխիվացված է Հունվար 30, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Всегда со мною, 2015

Արտաքին հղումներ