Ընկեր (ֆիլմ)
«Ընկեր»(ֆիլմ) Կոսովոյի մասին կարճամետրաժ դրամատիկ ֆիլմ է, որը նկարահանվել է Օսկարի առաջադրված ռեժիսոր Ջեյմի Դոնոուի կողմից և հիմնված է Կոսովոյի պատերազմի իրական իրադարձությունների վրա։ «Ընկերը» ֆիլմը դիստրիբյուտորը Oua Media-ն է, իսկ սոցիալական ցանցերում արշավը ղեկավարում էր Ալբանացիների Թիմը:
Պրեմիերան կայացել է Ասպենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, որտեղ արժանացել է լավագույն դրամատիկական աշխատանքի անվանակարգում հանդիսատեսի հատուկ ճանաչման և Երիտասարդական Ժյուրիի մրցանակին[1]։ Այդ ժամանակից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ այլ փառատոներ, այդ թվում ՝ Հոլիշորտս (Hollyshorts) կինոփառատոնը[2] և Վաշինգտոնի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը[3]:
Օսկարի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն առաջադրվել է "լավագույն կենդանի խաղային կարճամետրաժ ֆիլմ" անվանակարգում[4]։
Սյուժե
Ֆիլմը սկսվում է ժամանակակից Կոսովոյի տեսարաններով, որտեղ մեծահասակ Պետրիտը (Կուշտրիմ Շերեմետ) ճանապարհի մեջտեղում գտնում է իր ընկերոջ՝ Օկիի հեծանիվն հշեցնող հին հեծանիվ:
Պատմությունը տեղի է ունենում 1990-ականների Կոսովոյի պատերազմի ժամանակ և կենտրոնանում է երկու երիտասարդ տղաների ՝ Պետրիտի (Լում Վեսելի) և Օկիի (Էնդի Բայգորա) վրա: Երկու տղաները նոր սպայրիտ հեծանիվով ֆիլմի սկզբում հանդիպում են սերբ զինվորների մի խմբի, որոնց Պետրիտը մի քանի կտոր թուղթ է տալիս ծխախոտը փաթաթելու համար: Զինվորների առաջնորդ Դրագանը (Էշրեֆ Դուրմիշի) վճարում է Պետրիտին թղթերի համար, Իսկ Պետրիտը փողը կիսում է Օկիի հետ։ Օկին գիշերում է Պետրիտի ընտանիքում, և Պետրիտը խնդրում է նրան հաջորդ օրը մեկ այլ փաթեթ առաքել: Սկզբում Օկին ընդդիմանում է ՝ կարծելով, որ զինվորներին չի կարելի վստահել, Բայց Պետրիտը վստահեցնում է նրան, որ ապահով է ՝ ցույց տալով թաքցրած ատրճանակը ։ Նա նաև ասում է, որ շուտով կարող է իր վաստակած գումարով գնել իր սեփական հեծանիվը, և Օկին համաձայնում է նորից օգնել նրան:
Տղաները ժամանում են զինվորների ապաստարան, առաջին զինվորը (գնդապետ Ադեմին) հարցնում է նրանց, թե ինչ են անում այստեղ, և Պետրիտն ասում է, որ ցանկանում է տեսնել Դրագանին, և Պետրիտը Դրագանին բերում է ևս մի քանի կտոր թուղթ, բայց հենց որ նրանք հեռանում են, զինվորներից մեկը պահանջում է հեծանիվ ՝ մտադրվելով այն նվիրել իր եղբորորդուն ։ Պետրիտի պնդմամբ Օկին հնազանդվում է.բայց ավելի ուշ նա նախատում է Պետրիտին զինվորների հետ համագործակցելու համար ՝ անվանելով նրան դավաճան։ Օկին օրեր շարունակ չի խոսում Պետրիտի հետ, չնայած ներողություններին, մինչև որ ավտոբուսը, որով նրանք գնում էին, կանգնեցնում են զինվորները: Տղաներին և ևս մի քանի հոգու դուրս են բերում ավտոբուսից և խուզարկում.և երբ զինվորը ոգու ուսապարկի մեջ գտնում է ալբաներենի դասագրքեր, Պետրիտը հայտարարում է, որ դրանք իրենն են ։ Ի պատասխան Դրագանը հրացանի հետույքով հարվածում է Պետրիի ստամոքսին ։
Հետագայում Օկին գալիս է շնորհակալություն հայտնելու Պետրիտին, և նրանք համակերպվում են: Օկին կրկին գիշեր է անցկացնում Պետրիտի մոտ, բայց հաջորդ առավոտ զինվորները ներխուժում են տուն: Պետրիտը և նրա ընտանիքը կանգնած դրսում շարվում են պատի երկայնքով, մինչդեռ Օկին մնում է թաքնված ներսում: Երբ զինվորը սպառնում է Պետրիտին ատրճանակով, հայտնվում է Օկին, որն ուղղորդում է Պետրիտի ատրճանակը զինվորի վրա: Զինվորը վերցնում է ատրճանակը, որը լիցքավորված չէր, և պահում Օկիի գլխին ։ Մեկ այլ զինվոր նրանց բոլորին հրամայում է լքել քաղաքը և չվերադառնալ, այլապես նրանք նորից կսպանվեն։ Երբ Պետրիտի ընտանիքը, Օկին և մի քանի այլ բնակիչներ իրենց ունեցվածքով լքում էին քաղաքը, նրանք տեսնում են մի փոքրիկ տղայի, որը վարում էր Օկիի հեծանիվը: Օկին շրջվում է նրա կողմ, երբ նա անցնում էր կողքով և սպանվում է զինվորներից մեկի կողմից գլխին արձակված կրակոցից: Պետրիտը արյունով ցողված, շարունակում է քայլել իր ընտանիքի հետ
Ֆիլմը անցնում է Պետրիտի հասուն տարիքին, նա գնում է հեծանիվով և, ի վերջո, հասնում է ամայի և դատարկ քաղաք,նայում է որբացած նրան։ ֆիլմը ավարտվում է այս տեսարանով ։
Դերերում
- Լում Վեսելի (Պետրիտ)
- Կուշտրիմ Շերեմետի (մեծահասակ Պետրիտ)
- Անդի Բայգորա (Օկի)
- Էշրեֆ Դուրմիշի (Դրագան)
- Ֆիսնիկ Ադեմի (Զինվոր)
Ծանոթագրություններ
- ↑ shootonline oscar qualifying wins
- ↑ vimooz hollyshorts winners 2015
- ↑ dc shorts 2015 winners
- ↑ Johnson, Zach (January 14, 2016). «Oscars 2016 Nominations: Complete List of Nominees». E! Online. Վերցված է January 14, 2016-ին.
Հղումներ
- Պաշտոնական կայք
- «Ընկեր (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում