Կամիսոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:22, 25 Մարտի 2024 տարբերակ, Meri Baghramyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կամիսոլ, անթև վերնաշապիկ է, ներքնազգեստ, որը սովորաբար կրում են կանայք, հասնում է գոտկատեղին: Կամիսոլը սովորաբար պատրաստված է ատլասից, նեյլոնից, մետաքսից կամ բամբակից:

Ժամանակակից կամզոլ

Պատմական ակնարկ

Պատմականորեն կամիսոլը վերաբերում էր տարբեր տեսակի բաճկոններին[1], ներառյալ վերնաշապիկները, կանանց անթև բաճկոնները [2] և թևերով բաճկոնները, որոնք կրում էին տղամարդիկ[3]:

Ժամանակակից գործածում

Ժամանակակից գործածության մեջ կամիսոլը, անթև վերնաշապիկ է, ներքնազգեստ[4][5], որը ծածկում է մարմնի վերին մասը, բայց ավելի կարճ է, քան վերնաշապիկը: Վերնաշապիկը սովորաբար հասնում է գոտկատեղին, բայց երբեմն լինում է կարճ՝ որովայնը տեսանելի լինելու համար կամ լայն՝ կոնքի տարածքը ամբողջությամբ ծածկելու համար: Վերնաշապիկները պատրաստվում են թեթև նյութերից, սովորաբար բամբակից, երբեմն ատլասից, մետաքսից կամ առաձգական գործվածքներից[6]՝ ինչպիսիք են լայկրան, նեյլոնը կամ սպանդեքսը:

Կամիսոլը սովորաբար ունի նուրբ, բարակ ժապավեններ։ Այն կարող են կրել ինչպես կրծկալի վրայից, այնպես էլ առանց դրա: 1989 թվականից ի վեր որոշ կամիսոլներ թողարկվում են ներկարված կրծկալով[7], որը վերացնում է կրծկալ կրելու անհրաժեշտությունը նրանց համար, ովքեր նախընտրում են այն չկրել: Մոտավորապես 2000 թվականներից կամիսոլներն օգտագործվում են նաև որպես արտաքին հագուստ[8]։

Անթև ներքնազգեստների տարբեր մոդելներ, որոնք ընդգծում են կազմվածքը, ստեղծվել են կամզոլի ձևի հիման վրա, որն ապահովում է կրծքավանդակի, գոտկատեղի կամ որովայնի ընդգծվածությունը[9]: Նման ձիգ կամիսոլները հիմնականում հանդիսանում են ամենօրյա արտաքին հագուստ, որն ծածկում է կրծքավանդակից մինչև գոտկատեղ կամ ավելի ցած հատվածները: Դրանք նման են ամուր բամբակյա կամ մետաքսե վերնաշապիկների, բայց դրանց ժապավենները սովորաբար ավելի լայն են, ծայրերն ավելի երկար են, իսկ առաձգական, փայլուն գործվածքը ստեղծում է ընդգծվածության տպավորություն:

Ծանոթագրություններ

  1. Little, William G.; Coulson, Jessie Senior; Fowler, H.W. (1975). Onions, C.T. (ed.). The shorter Oxford English dictionary on historical principles. Oxford: Clarendon Press. էջ 272. ISBN 0-19-861126-9. «1816.... 1. Formerly applied to jackets of various kinds. 2. A woman's underbodice 1894.»
  2. Timothy J. Kent (2001). Ft. Pontchartrain at Detroit: A Guide to the Daily Lives of Fur Trade and Military Personnel, Settlers, and Missionaries at French Posts. Detroit: Wayne State University Press. էջ 553. ISBN 978-0-9657230-2-2. Վերցված է 2009-01-15-ին.
  3. «camisole definition: Dictionary.com Unabridged (v 1.1)». Random House Unabridged Dictionary. Random House. 2006. Վերցված է 2009-01-15-ին. «1. a short garment worn underneath a sheer bodice to conceal the underwear. 2. a woman's negligee jacket. 3. a sleeved jacket or jersey once worn by men. 4. a straitjacket with long sleeves.»
  4. «AskOxford: camisole». Compact Oxford English Dictionary of Current English. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից January 17, 2013-ին. Վերցված է 2009-01-15-ին. «a woman's loose-fitting undershirt for the upper body. — ORIGIN French, from Latin camisia 'shirt or nightgown'.»
  5. Scott, Lucretia M. (1987-09-22). «Camisole underwire bra garment description - US Patent 4798557». Արխիվացված է օրիգինալից 2009-04-03-ին. Վերցված է 2009-01-15-ին. «Up until the present time when a woman wished to wear a camisole due to its loose fitting nature and she still required support for her breasts, she was required to wear a bra underneath her camisole to achieve the desired results.»
  6. Thatcher, Virginia S., ed. (1970). The New Webster Encyclopedic Dictionary of The English Language. McQueen, Alexander. Chicago: Consolidated Book Publishers. էջ 116. ISBN 0-8326-0021-0. «A short light garment worn by ladies when dressed in negligee;strait jacket for lunatics or criminals condemned to the guillotine.»
  7. «Camisole underwire bra garment - US Patent 4798557 Description». web.archive.org. 2009-04-03. Վերցված է 2024-03-25-ին.
  8. Ruth La Ferla (25 October 2007). «Now It's Nobody's Secret». The New York Times. Վերցված է 2007-11-23-ին.
  9. «Composite support system - Application 20060166600». Արխիվացված է օրիգինալից 2009-04-03-ին. Վերցված է 2009-01-15-ին.

Աղբյուրներ

  • Barbier, Muriel & Boucher, Shazia (2003). The Story of Lingerie. Parkstone. 1-85995-804-4
  • Saint-Laurent, Cecil (1986). The Great Book of Lingerie. Academy editions. 0-85670-901-8