Քերսթին Շթեգեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:33, 16 Մարտի 2024 տարբերակ, Armenia22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քերսթին Շթեգեման
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1977(1977-09-29)[1] (46 տարեկան)
Ծննդավայր Ռայնե, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 1,71 ± 0,001 մետր[1]
Դիրք պաշտպան

Քերսթին Շթեգեման (սեպտեմբերի 29, 1977(1977-09-29)[1], Ռայնե, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքում: Աշխարհի կրկնակի չեմպիոն (2003, 2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (2001, 2005, 2009), ամառային Օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[2]։

Կարիերա

Ակումբային

Կերստին Շտեգեմանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 15 տարեկանում Բունդեսլիգայում հանդես եկող «Այնտրախտ» (Ռայնե) ֆուտբոլային ակումբի կազմում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է վեց տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Դույսբուրգ 2001», «Ֆլաշհայմ-Հիլլենում», «Վատտենշայդում», «Գերֆորդերում» և «Գյուտերսլո 2009»: Առավել մեծ հաջողությունների է հասել 2001-2007 թվականներին Ռայնեի "Հայկեի" կազմում ելույթների ժամանակ։ Այդ ընթացքում Շտեգեմանը ակումբի կազմում դարձել Է Գերմանիայի չեմպիոն 1999/00 մրցաշրջանում և Գերմանիայի գավաթակիր 1999/00 և 2002/03 մրցաշրջանում[2]։

Ազգային հավաքականում

Հիմնական հավաքականի կազմում նորամուտը նշել է 1995 թվականի ապրիլի 13-ին Լեհաստանի դեմ խաղում ։  Ամուր մնաց որպես Գերմանիայի հավաքականի հիմնական խաղացող։ Նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսներ (2003, 2007), Եվրոպայի առաջնություն (2001, 2005, 2009), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[2]։ Ներկայումս Բիրգիտ Պրինցից հետո Գերմանիայի կանանց հավաքականի երկրորդ խաղացողն է խաղերի քանակով[3]։ Ազգային հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 30-ին։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Գերմանիայի առաջնություն. հաղթող (1) 1999/00
  • Գերմանիայի գավաթ. հաղթող (2) 1999/00, 2002/03

Ազգային հավաքականում

  • Աշխարհի առաջնություն. հաղթող (2) 2003, 2007
  • Եվրոպայի առաջնություն. հաղթող (3) 2001, 2005, 2009Օլիմպիական խաղեր. բրոնզե մեդալակիր (3) 2000, 2004, 2008

Անհատական

  • Արծաթե դափնու տերև[4]

Ծանոթագրուտյուն

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 «Nationalspielerin Kerstin Stegemann». Արխիվացված է օրիգինալից 2014-08-14-ին. Վերցված է 2014-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «MOST-CAPPED PLAYERS». Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին. Վերցված է 2014-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Silbernes Lorbeerblatt für Krahn und Stegemann». Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին. Վերցված է 2014-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Առտաքին հղումներ