Jump to content

Լյուբոմիր Տուպտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:15, 19 Հուլիսի 2024 տարբերակ, Մանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լյուբոմիր Տուպտա
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1998(1998-03-27)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Պրեշով, Սլովակիա[2]
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Լյուբոմիր Տուպտա (սլովակ.՝ Ľubomír Tupta, մարտի 27, 1998(1998-03-27)[1], Պրեշով, Սլովակիա[2]), սլովակ ֆուտբոլիստ, «Սլովան» ակումբի և Սլովակիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Տուպտան «Սլովան» (Սաբինով), «Տատրան» և իտալական «Կատանիա» ու «Էլլաս Վերոնա» ակումբների սան է: 2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Ուդինեզեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նշեց իտալական Ա Սերիայում «Էլլաս Վերոնայի» կազմում[3]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը անցել է իտալական սերիա Բ, սակայն ֆուտբոլիստը մնացել է թիմում: 2018 թվականի դեկտեմբերի 28-ին «Չիտադելլայի» դեմ խաղում Լյուբոմիրը խփել է իր առաջին գոլը «Էլլաս Վերոնայի» կազմում[4]։

2020 թվականին Տուպտան վարձավճարով տեղափոխվել է Կրակովի «Վիսլա»։ Փետրվարի 23-ին"«Կորոնայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը լեհական Էքստրակլասում[5]։ Փետրվարի 29-ին Պլոցկի «Վիսլայի» դեմ խաղում Լյուբոմիրը խփել է իր առաջին գոլը «Վիսլայի» կազմում[6]։

2020 թվականի ամռանը Տուպտան վարձավճարով տեղափոխվել է «Ասկոլի»։ Հոկտեմբերի 20-ին «Ռեջինայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։ 2021 թվականի սկզբին Լյուբոմիրը վարձավճարով տեղափոխվել է շվեյցարական «Սյոն»։ Փետրվարի 13-ին «Սանկտ Գալենի» դեմ խաղում նշել է իր նորամուտը շվեյցարական Սուպերլիգայում[8]։ 2021 թվականի ամռանը Տուպտան վարձավճարով միացել է Լիբերեցի «Սլովանին»։ Օգոստոսի 22-ին Չեսկե-Բուդեյովիցեի «Դինամոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում[9]։ Սեպտեմբերի 18-ին «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում Լյուբոմիրը խփել է իր առաջին գոլը «Սլովանի» կազմում[10]։

2022 թվականին Տուպտան պայմանագիր է կնքել «Պեսկարա» ակումբի հետ։ Սեպտեմբերի 4-ին «Ավելինոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[11]։ 2023 թվականի սկզբին Լյուբոմիրը վարձավճարով վերադարձել է «Սլովան», իսկ վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։

Միջազգային կարիերա

2023 թվականին Լիխտենշտայնի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Տուպտան նշել է իր նորամուտը Սլովակիայի հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Ուդինեզե VS. Էլլաս Վերոնա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017-12-23.
  4. «Էլլաս Վերոնա VS. Չիտադելլա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018-12-28.
  5. «Վիսլա Կրակով VS. Կորոնա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-02-23.
  6. «Վիսլա Կրակով VS. Վիսլա Պլոցկ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2020-02-29.
  7. «Ասկոլի VS. Ռեջինա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2020-10-20.
  8. «Սյոն VS. Սանկտ Գալեն 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-02-13.
  9. «Դինամո Չեսկե-Բուդեյովիցե VS. Սլովան Լիբերեց 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021-08-22.
  10. «Սլովան Լիբերեց VS. Մլադա Բոլեսլավ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021-09-18.
  11. «Պեսկարա VS. Ավելինո 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022-09-04.