Jump to content

Մանկական ճաղափակոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:31, 12 Հուլիսի 2024 տարբերակ, Վարդուհի Ասիրյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մանկական ճաղափակոց
ԵնթակատեգորիաԿահույք, baby furniture Խմբագրել Wikidata

Մանկական ճաղափակոցը, երեխաների համար նախատեսված առարկա, որը պետք է կշռի ոչ ավելի, քան 14 կգ և հասնոի մինչև 89 սմ, իր անվտանգությունն ապահովելու և երթևեկությունը սահմանափակելու համար, մինչդեռ ծնողները կամ դայակը զբաղված են կամ կարճ ժամանակով հեռացել են[1]։

Առաջին անգամ «մանկական ճաղափակոցը» հասկացության սահմանումը անգլերեն լեզվով (playpen) հանդիպում է Օքսֆորդի բառարանում 1902 թվականին[2]։

Պատմություն

Մանկական ճաղափակոցը պատրաստված է փայտից և բաղկացած էր հարթ ուղղանկյուն հարթակից, սովորաբար քառակուսի ձևով, պարագծի շուրջ ցանկապատերով: Մանկական ճաղափակոցի հատակը սովորաբար փափուկ գորգ է: Սովորաբար ճաղափակոցի բարձրությունը պետք է բարձր լինի երեխայի հասակից։ Ցանկապատերը իրարից որոշ հեռավորության վրա են գտնվում օդափոխության համար, ճաղափակոցները կարող են ունենալ նաև շարժական կափարիչ: Արդեն կան բազմաթիվ ժամանակակից, շարժական մանկական ճաղափակոցների տեսակներ[3]։

Ժամանակակից ճաղափակոցները շարժական են և, որպես կանոն, բաղկացած են հիմքից՝ մետաղական կամ պլաստիկ շրջանակից և փափուկ պլաստիկից կամ նեյլոնից պատրաստված ցանցից: Բացի այդ, ժամանակակից ճաղափակոցները կարող են ծառայել որպես օրորոց երեխայի քնելու համար, կամ խաղահրապարակ[4]: Որոշ մոդելներ ունեն այնպիսի հավելումներ, ինչպիսիք են բջջային հեռախոսները, խաղալիքների և անհրաժեշտ իրերի կողային գրպանները, փոխվող սեղանը, կարող են ունենալ ներկառուցված գիշերալամպ և երեխայի քնի կամ խաղերի ընթացքում երաժշտություն միացնելու և նվագելու հնարավորություն: Դյուրակիր մանկական ճաղափակոցները լինում են տարբեր չափերի[5]։

Ճաղափակոցը անվտանգ է երեխայի համար: Անապահով ճաղափակողները կարող են փլուզվել, ինչը կարող է հանգեցնել երեխայի վնասվածքի[6]։


Ծանոթագրություններ

  1. «Почему манеж необходим. Уход за ребенком до года». www.7ya.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «About: Playpen». dbpedia.org. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Как выбрать детский манеж». expert.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Как правильно подобрать кровать-манеж: особенности конструкции» (ռուսերեն). Все о мебели - диваны, шкафы, кровати, столы и многое другое. 2017-10-18. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Как выбрать детский манеж?». Журнал "9 Месяцев". Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «"B.C. infant dies in playpen under product recall"». https://www.cbc.ca. Արխիվացված է օրիգինալից 2010-02-23-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)