Jump to content

Խոսե Ֆելիքս Ուրիբուրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:37, 7 Հուլիսի 2024 տարբերակ, Armenia22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խոսե Ֆելիքս Ուրիբուրու
իսպ.՝ José Félix Uriburu
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1868(1868-07-20)[1][2]
ԾննդավայրՍալտա, Արգենտինա
Մահացել էապրիլի 29, 1932(1932-04-29)[1][2][3] (63 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրգենտինայի նախագահ
ԿուսակցությունNationalist Liberation Alliance?
 José Félix Uriburu Վիքիպահեստում

Խոսե Ֆելիքս Ուրիբուրու (հուլիսի 20, 1868(1868-07-20)[1][2], Սալտա, Արգենտինա - ապրիլի 29, 1932(1932-04-29)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա)՝ արգենտինացի զինվորական, ով փաստացի զբաղեցրել Է Արգենտինայի նախագահի պաշտոնը 1930 թվականի սեպտեմբերի 8-ի պետական հեղաշրջումից հետո մինչև 1932 թվականի փետրվարի 20-ը[4]։

Կենսագրություն

Ծնվել է Արգենտինայի Սալտա նահանգում, Նրա հորեղբայրը Արգենտինայի նախկին նախագահ Խոսե Էվարիստո Ուրիբուրուն էր: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ռազմական կցորդ Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։ 1914 թվականին վերադառնալով հայրենիք ՝ ընտրվել է Արգենտինայի ազգային կոնգրեսի անդամ, ապա 1922 թվականին նշանակվել բանակի գլխավոր տեսուչ։

Նա գլխավորել է ռազմական հեղաշրջումը երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Հիպոլիտո Իրիգոյենի դեմ՝ Արգենտինայի ծայրահեղ աջ հայրենասիրական լիգայի մասնակցությամբ։ Հեղաշրջումը սկիզբ դրեց մի դարաշրջանի, որը ժամանակի ընթացքում ստացավ «անփառունակ տասնամյակ» անվանումը։ Նա մնաց կառավարության ղեկավար մինչև 1932 թվականը՝ իրականացնելով մի շարք բարեփոխումներ, ներառյալ պետական ծառայողների աշխատավարձերի կրճատումը ավելի քան 10 տոկոսով:

1932 թվականի սկզբին ստամոքսի քաղցկեղ ախտորոշվելուց հետո նա անհաջող պայքարեց հիվանդության դեմ Փարիզում, որտեղ մահացավ 1932 թվականի ապրիլի 29-ին[5]։ Թաղված է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը։

1894 թվականի նոյեմբերի 19-ին նա ամուսնացավ Աուրելիա Մադերո Բուժանի (1873-1959)՝ Էդուարդո Մադերոյի և Մարսելինա բուժան Էլաուրիի դստեր հետ, որի հետ ուներ երեք երեխա՝ Ալբերտո Էդուարդո, Ելենա, Թերեզա և Մարթա Մերսեդես։

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. «Uriburu Ends Argentine Rule». Associated Press. 1932-02-20. Արխիվացված է օրիգինալից 2016-04-03-ին. Վերցված է 2011-04-26-ին. «The General who strode into the Argentine capital almost a year and a half ago and took over the government by threat of arms, tomorrow will stride out in favor of a ...»
  5. «Jose F. Uriboru Dies After An Operation. Former Provisional President of Argentina Succumbs in a Paris Hospital. Led Revolution Of 1930. 'Idol of Army'. Regained Control of Government for Conservative Classes. Refused Nomination». New York Times. 1932-04-29. Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին. Վերցված է 2015-08-14-ին.

Առտաքին Հղումներ