Jump to content

Նորբերտ Դյոմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորբերտ Դյոմբեր
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1992(1992-07-03)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Revúca, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Նորբերտ Դյոմբեր (հունգ.՝ Gyömbér Norbert, հուլիսի 3, 1992(1992-07-03)[1][2], Revúca, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Սալերնիտանա» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի պաշտպան և կիսապաշտպան: 2016 և 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից:

Ակումբային կարիերա

Դյոմբերը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Դուկլա» ակումբում[3]։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին «Ռուժոմբերոկի» դեմ խաղում թիմի կազմում նշել է իր նորամուտը Սլովակիայի առաջնությունում[4]։ Երկու հաջող մրցաշրջաններից հետո Նորբերտը տեղափոխվել է իտալական «Կատանիա»: Տրանսֆերի արժեքը կազմել է 800 հազար եվրո։ Հոկտեմբերի 19-ին «Կալյարիի» դեմ խաղում Դյոմբերը նշել է իր նորամուտը իտալական Ա Սերիայում[5]։ 2014 թվականի մարտի 26-ին «Նապոլիի» դեմ խաղում Նորբերտը խփել է իր առաջին գոլը «Կատանիայի» կազմում[6]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը անցել է Սերիա Բ:

2015 թվականի ամռանը Դյոմբերը վարձավճարով և գնման իրավունքով տեղափոխվել է «Ռոմա»: Հոկտեմբերի 4-ին «Պալերմոյի» դեմ խաղում նշել է նորամուտը հռոմեական ակումբում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ալեսանդրո Ֆլորենցիին[7]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» Դյոմբերին գնել է «Կատանիայից»[8]։ 2016 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Նորբերտը վարձավճարով տեղափոխվել է «Պեսկարա»: Օգոստոսի 21-ին «Նապոլիի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[9]։

2017 թվականի սկզբին Դյոմբերը վարձավճարով տեղափոխվել է Գրոզնիի «Թերեք»[10]։ Մարտի 12-ին «Ռոստովի» դեմ խաղում նշել է նորամուտը ՌՖՊԼ-ում[11]։ Նույն թվականի ամռանը Նորբերտը վարձավճարով տեղափոխվել է «Բարի»։ Սեպտեմբերի 16-ին «Ֆրոզինոնեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմում[12]։ 2018 թվականի մայիսի 5-ին «Պերուջայի» դեմ խաղում Դյոմբերը խփել է իր առաջին գոլը «Բարիի» կազմում[13]։ 2018 թվականի ամռանը Նորբերտը վարձավճարով տեղափոխվել է «Պերուջա»: Սեպտեմբերի 22-ին «Պալերմոյի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[14]։

Կարիերան հավաքականում

2014 թվականի մարտի 5-ին Իսրայելի հավաքականի դեմ ընկերական խաղում Դյոմբերը նշել է իր նորամուտը նշեց Սլովակիայի հավաքականի կազմում[15]։

2016 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Դյոմբերը մասնակցել է Անգլիայի[16] և Գերմանիայի[17] հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Norbert Gyömbér». Talenty-Info.sk (սլովակերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին. Վերցված է 2014-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Ռուժոմբերոկ VS. Դուկլա 2:0». Soccerway.com (ռուսերեն). 2011-10-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Կալյարի VS. Կատանիա 2:1». Soccerway.com (ռուսերեն). 2013-10-19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Катания VS. Наполи 2:4». Soccerway.com (անգլերեն). 2014-03-26. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Палермо VS. Рома 2:4». Soccerway.com (անգլերեն). 2015-10-04. Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին. Վերցված է 2015-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. ««Рома» выкупила Умара и Нуру у «Специи» за 5 млн евро и Дьомбера у «Катании» за 1,5 млн». Sports.ru (ռուսերեն). 2016-06-22. Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Պեսկարա VS. Նապոլի 2:2». Soccerway.com (անգլերեն). 2016-08-21. Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին. Վերցված է 2016-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. ««Терек» арендовал защитника «Пескары» Дьомбера». Sports.ru (ռուսերեն). 2017-02-16. Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին. Վերցված է 2017-02-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Ռոստով VS. Թերեք 0:0». Soccerway.com (անգլերեն). 2017-03-12. Արխիվացված է օրիգինալից 2017-03-13-ին. Վերցված է 2017-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Ֆրոզինոնե VS. Բարի 3:2». Soccerway.com (անգլերեն). 2017-09-16. Արխիվացված է օրիգինալից 2017-10-09-ին. Վերցված է 2017-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Բարի VS. Պերուջա 3:1». Soccerway.com (անգլերեն). 2018-05-05. Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին. Վերցված է 2018-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Պալերմո VS. Պերուջա 4:1». Soccerway.com (անգլերեն). 2018-09-22. Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին. Վերցված է 2018-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Իսրայել VS. Սլովակիա 1:3». Soccerway.com (անգլերեն). 2014-03-05. Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին. Վերցված է 2015-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Սլովակիա VS. Անգլիա 0:0». Soccerway.com (անգլերեն). 2016-06-20. Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին. Վերցված է 2016-07-18-ին.
  17. «Գերմանիա VS. Սլովակիա 3:0». Soccerway.com (անգլերեն). 2016-06-26. Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին. Վերցված է 2016-07-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ