Jump to content

Շյամալա Գոպինաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:08, 30 Հունիսի 2024 տարբերակ, LilitMir (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շյամալա Գոպինաթ
Ծնվել էհունիսի 20, 1949(1949-06-20)[1] (75 տարեկան)
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունՄայսուրի համալսարան
Մասնագիտությունբանկիր և գործարար

Շյամալա Գոպինաթ (անգլ.՝ Shyamala Gopinath, հունիսի 20, 1949(1949-06-20)[1]), HDFC Bank-ի նախագահ, որը Հնդկաստանի ամենամեծ վարկատուն է շուկայական կապիտալիզացիայով[2]։ Հնդկաստանի Պահուստային բանկի (RBI) կառավարչի նախկին տեղակալը, որն այդ պաշտոնում աշխատել է յոթ տարի[3]։

Ակտիվորեն ներգրավված է եղել 1991 թվականին Հնդկաստանի վճարային հաշվեկշռի ճգնաժամի կառավարման գործում, որը հանգեցրել է տնտեսական ազատականացման առաջին փուլին: Փոքր խնայողական ծրագրերի եկամտաբերությունը շուկայական արժեքին կապելը Շյամալա Գոպինաթի հանձնաժողովի ամենակարևոր առաջարկություններից մեկն է եղել, որը ստեղծվել է 2010 թվականի հուլիսի 8-ին[4]։ Վերջապես, Հնդկաստանի կառավարությունը 2016 թվականի փետրվարին[5] տեղեկացրել է, որ հաջորդ ֆինանսական տարվա տարեկան տոկոսադրույքների զրոյացման փոխարեն տոկոսադրույքներն այսուհետ կզրոյացվեն եռամսյակային կտրվածքով՝ հիմնվելով նախորդ եռամսյակի G-Sec-ի եկամտաբերության վրա: Նա նախկինում օգնել է Նարասիմհանի բանկային ոլորտի բարեփոխումների երկրորդ կոմիտեին:

Հնդկաստանի բանկային և ֆինանսների ինստիտուտի դիպլոմավորված իրավաբան է (1974 թվական), ստացել է առևտրի մագիստրոսի կոչում Միսուրի համալսարանում (1980 թվական):

Շյամալա Գոպինաթը 2023 թվականին ETPrime Women Leadership Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Lifetime Achievement Award» մրցանակի[6]։

Վաղ կյանք

Դպրոցական տարիներին Շյամալա Գոպինաթը ցանկացել է մաթեմատիկա սովորել և ուսուցիչ դառնալ։ Այնուամենայնիվ, նրա հավակնությունները փոխվել են այն բանից հետո, երբ նա հետաքրքրվել է առևտրային հարաբերություններով: Ի դեպ, նա ընտրել է առևտուրը որպես առարկա ուսումնասիրելը՝ պատմությունն ուսումնասիրելուց խուսափելու նպատակով[7]: Նա այն սակավաթիվ ուսանողուհիներից է եղել, որ 1970 թվականին ավարտել է Մայսուրի համալսարանի առևտրի բաժինը: Ասպիրանտուրան ավարտելուց հետո նա որոշել է կարիերա սկսել Առևտրային բանկային ոլորտում և միացել է Bank of Baroda-ին, բայց հոր հորդորով նա մասնակցեց RBI-ի մրցակցային քննություններին և նույնիսկ լավագույնս հանձնել դրանք:

Կարիերա RBI-ում

Շյամալա Գոպինաթը ծառայության է անցել RBI-ում որպես սպա 1972 թվականի ապրիլին[8]։ 1972-1996 թվականներին նա բարձրացել է կոչումները՝ դառնալով գլխավոր մենեջեր 1996 թվականին՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականի հունիսից սկսած եղել է պատվիրակության կազմում[9]՝ որպես ավագ ֆինանսական փորձագետ ԱՄՀ -ում , որտեղ աշխատել է այն ժամանակվա դրամավարկային և տարադրամի փոխանակման դեպարտամենտում ՝ ֆինանսական ինստիտուտների բաժնում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.mycorporateinfo.com/director/shyamala-gopinath-2362921
  2. «HDFC Bank market capitalization crosses Rs3 trillion». Livemint. Վերցված է 2016 թ․ մայիսի 05-ին.
  3. «H R Khan likely to be RBI deputy governor». Rediff.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 08-ին.
  4. «Report of the Committee on Comprehensive Review of National Small Savings Fund» (PDF). finmin.nic. Վերցված է 2011 թ․ հունիսի 07-ին.
  5. «Interest Rates on various Small Savings Schemes for the 1st Quarter of 2016-17 notified;. Additional Interest Rate spreads which the Government allows on Small Savings Schemes like PPF, Senior Citizen Savings Scheme, Sukanya Samridhi Scheme and NSC etc. are being continued and included in the rates notified today». pib.nic.in. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  6. «ETPrime Women Leadership Awards 2023». The Economic Times (անգլերեն).
  7. Nayak, Gayatri (2004 թ․ հոկտեմբերի 08). «Minting history». The Economic Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  8. «RBI deputy governor Shyamala Gopinath retires». moneylife. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  9. «Shyamala Gopinath - Banks Have to Increase Trust». Forbes India. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ