Jump to content

Գրեգ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:04, 19 Հունիսի 2024 տարբերակ, Մերի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գրեգ Թեյլոր
անգլ.՝ Greg Taylor
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Գրինոկ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
2008—2014 Շոտլանդիա Ռեյնջերս
2014—2016 Շոտլանդիա Կիլմարնոկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2019 Շոտլանդիա Կիլմարնոկ 111 (1)
2019— Շոտլանդիա Սելտիկ 128 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 03.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 08.06.2023

Գրեգ Ջոն Թեյլոր (անգլ.՝ Greg John Taylor, նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1], Գրինոկ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Սելտիկ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2020 և 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա

Թեյլորը «Ռեյնջերս» և «Կիլմարնոկ» ակումբների սան է։ 2016 թվականի մայիսի 14-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում «Կիլմարնոկի» կազմում[2]։ 2019 թվականի մարտի 30-ին «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում Գրեգը խփել է իր առաջին գոլը «Կիլմարնոկի» կազմում[3]։ Նույն թվականի ամռանը Թեյլորը տեղափոխվել է «Սելտիկ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ Հոկտեմբերի 30-ին «Սենտ Միրենի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին իսլանդական «Ռեյկյավիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում Գրեգը խփել է իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում[6]։ Նույն թվականին նա դարձել է չեմպիոն և նվաճել Շոտլանդիայի գավաթը ։

Կարիերան հավաքականում

2019 թվականի հունիսի 11-ին Բելգիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Թեյլորը նշել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[7]։ 2021 թվականին Գրեգը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, սակայն մրցաշարում նա պահեստային է եղել և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ

Թիմային Շոտլանդիա «Սելտիկ»

  • Շոտլանդական Պրեմիեր լիգայի հաղթող (1) — 2019/20
  • Շոտլանդիայի գավաթակիր (1) — 2019/20

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Կիլմարնոկ VS. Դանդի Յունայթեդ 2:4» (անգլերեն). soccerway.com. 2016-05-14. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2018-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Կիլմարնոկ VS. Համիլթոն Ակադեմիկալ 5:0» (անգլերեն). soccerway.com. 2019-03-30. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Greg Taylor: Celtic clinch signing of Kilmarnock & Scotland left-back». BBC Sport. 2019-09-02. Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին. Վերցված է 2019-09-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Սելտիկ VS. Սենտ Միրեն 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-10-30. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Սելտիկ VS. Ռեյկյավիկ 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020-08-18. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Бельгия VS. Шотландия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019-06-11. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ