«Սվետլանա Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Կենսագրություն: clean up, replaced: եւ → և using AWB (7852) |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:main sv-grig.jpg|right]] |
[[Պատկեր:main sv-grig.jpg|right]] |
||
'''Սվետլանա Գրիգորյան''' ([[Սեպտեմբերի 30]], [[1930]] |
'''Սվետլանա Գրիգորյան''' ([[Սեպտեմբերի 30]], [[1930]]), հայ անվանի դերասանուհի: [[ԽՍՀՄ]] վաստակավոր դերասանուհի |
||
==Կենսագրություն== |
==Կենսագրություն== |
13:05, 28 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ
Սվետլանա Գրիգորյան (Սեպտեմբերի 30, 1930), հայ անվանի դերասանուհի: ԽՍՀՄ վաստակավոր դերասանուհի
Կենսագրություն
Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում: Դեռ թատերական ուսումնարանի սան էր` 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ: Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Խաղացել է հարյուրից ավելի դերեր: Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.) Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը: Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով: Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը` Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը: Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ` Սիմա` (‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››), Մարիետա` (‹‹Բայադերա››), Կոլոմբինա` (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), Լիքսենա` (‹‹Պարերի ուսուցիչը››), Նունուֆար` (‹‹Հին հիվանդություն››), Մարթա` (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Ժաննա` (‹‹Ռոզ Մարի››), Նատա` (‹‹Սոֆիկի սխալը››), Դիաննա` (‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Ռոզալյա` (‹‹Չանիտայի համբույրը››), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում: Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան` (‹‹Տիկին Միսիստրուին››): Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը` (‹‹Տաքսի-տաքսի››) և Սաթենիկը` (‹‹Իմ զոքանչը››): Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների: Երևանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` ՙՄովսես Խորենացի՚, Սուրբ Էջմիածնի կողմից` ՙՍուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ՚: 2009 թ. -ին Լոս-Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել ‹‹Ծիծաղի թագուհի›› տիտղոսը: 2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Խաղացած դերերը
- Սիմա` ‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››
- Մարիետա` ‹‹Բայադերա››
- Կոլոմբինա` ‹‹Վենետիկյան երկվորյակներ››
- Լիքսենա` ‹‹Պարերի ուսուցիչը››
- Նունուֆար` ‹‹Հին հիվանդություն››
- Մարթա` ‹‹Ատամնաբույժն արևելյան››
- Ժաննա` ‹‹Ռոզ Մարի››
- Նատա` ‹‹Սոֆիկի սխալը››
- Դիաննա` ‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››
- Ռոզալյա` ‹‹Չանիտայի համբույրը››
- Ժիկվան` ‹‹Տիկին Միսիստրուին››
- Ռոզը` ‹‹Տաքսի-տաքսի››
- Սաթենիկը` ‹‹Իմ զոքանչը››