«Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Արցախ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Մելիքական ապարանքներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 48. | Տող 48. | ||
[[Կատեգորիա:ապարանքներ]] |
[[Կատեգորիա:ապարանքներ]] |
||
[[Կատեգորիա:Արցախ]] |
[[Կատեգորիա:Արցախ]] |
||
[[Կատեգորիա:Մելիքական ապարանքներ]] |
11:08, 12 Հուլիսի 2021-ի տարբերակ
Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք | |
---|---|
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Շինության տեսակ | Ապարանք |
Հիմնադիր | Մելիք-Հուսեյն Ա |
Հիմնական թվականներ՝ | 18-րդ դար |
Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանքը[1], գտնվում է Արցախի Հանրապետության, Ասկերանի շրջանի համանուն գյուղում, գյուղի արևմտյան կողմում, բերդապարիսպի լեռնային մասում։
Երկրորդ ապարանքը նույնպես չի պահպանվել, և հայտնի է, որ ավերվել է դեռևս անցյալ դարավերջին։
Ըստ հիշատակությունների՝ ապարանքը պատկանել է Մելիք-Հուսեյն Ա-ին։ Այս ապարանքը ևս կառուցվել է 18-րդ դարի առաջին տասնամյակներին, առաջին ապարանքից հետո և ենթադրաբար առաջին ապարանքի հետ կազմել է մի պալատական համալիր։
Հուշարձանի հիշյալ տեղի մոտ, արևմտյան-լեռնամերձ մասում բերդավանի պարիսպների ավերվածությունը հուշում է որ ժայռի անմիջապես ափին գտնվող ապարանքը կառուցված է եղել հենապարիսպով։