Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապարանք
Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
Շինության տեսակԱպարանք
ՀիմնադիրՄելիք-Հուսեյն Ա
Հիմնական թվականներ՝18-րդ դար

Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանքը[1], գտնվում է Արցախի Հանրապետության, Ասկերանի շրջանի համանուն գյուղում, գյուղի արևմտյան կողմում, բերդապարիսպի լեռնային մասում։

Երկրորդ ապարանքը նույնպես չի պահպանվել, և հայտնի է, որ ավերվել է դեռևս անցյալ դարավերջին։ Ըստ հիշատակությունների՝ ապարանքը պատկանել է Մելիք-Հուսեյն Ա-ին։ Այս ապարանքը ևս կառուցվել է 18-րդ դարի առաջին տասնամյակներին, առաջին ապարանքից հետո և ենթադրաբար առաջին ապարանքի հետ կազմել է մի պալատական համալիր։ Հուշարձանի հիշյալ տեղի մոտ, արևմտյան-լեռնամերձ մասում բերդավանի պարիսպների ավերվածությունը հուշում է որ ժայռի անմիջապես ափին գտնվող ապարանքը կառուցված է եղել հենապարիսպով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «աղբյուր՝ Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները գրքի 91-րդ էջ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.