«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: kk:Анафаза |
||
Տող 50. | Տող 50. | ||
[[it:Mitosi]] |
[[it:Mitosi]] |
||
[[ja:体細胞分裂]] |
[[ja:体細胞分裂]] |
||
[[kk:Анафаза]] |
|||
[[ko:유사 분열]] |
[[ko:유사 분열]] |
||
[[lt:Mitozė]] |
[[lt:Mitozė]] |
18:41, 17 Հուլիսի 2011-ի տարբերակ
Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև: Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում: Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է: Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին:
Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.
- ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
- բջջի բուն բաժանման շրջան:
Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ:
Պրոֆազ. միտոզի այս փուլում , որն ամենաերկարն է՝ կորիզի ծավալը մեծանում է, ԴՆԹ-ի պարուրման հետևանքով սկսում են երեվալ հաստ թելիկներ՝ քրոմոսոմներ:
Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ: Ի դեպ մետաֆազային շրջանում քրոմոսոմները երևում են պարզ, հստակ, ուստի հենց այդ փուլում է կատարվում դրանց ուսումնասիրությունը:
Միտոզի կենսաբանական նշանակությունը 1.Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը: 2.Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ: 3.Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով: 4.Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը: 2.Միտոզը ընկած է օրգանիզմի աճի,զարգացման,բազմացման ժամանակ ինրպես նաև ռեգեներացիայի հիմքում Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա:
Գրականություն
- «Կենսաբանություն» Մ. Սիսակյան