«Սեյսմոգրամ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Չափիչ սարքեր ՀոթՔաթ գործիքով |
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
||
Տող 5. | Տող 5. | ||
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=286}} |
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=286}} |
||
⚫ | |||
[[Կատեգորիա:Սեյսմոլոգիա]] |
[[Կատեգորիա:Սեյսմոլոգիա]] |
||
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]] |
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]] |
||
⚫ |
21:00, 14 փետրվարի 2017-ի տարբերակ
Սեյսմոգրամ, սեյսմոգրաֆներով սեյսմիկ տատանումների անընդհատ գրանցման արդյունքը։ Գրանցման տեխնիկան բազմազան է։ Առավել տարածված ձևը սեյսմաչափի ճոճանակի կամ գալվանաչափի հայելուց անդրադարձած լույսի ճառագայթի օգնությամբ գրանցումն է լուսանկարչական թղթի վրա։ Պատրաստվում են հատուկ հարմարանքներ, որոնց օգնությամբ սեյսմիկ տատանումները գրանցվում են մագնիսական ժապավենի վրա՝ թվային կոդի տեսքով ԷՀՍ-ին հաղորդելու համար։ Սեյսմոգրամի վրա ալիքների տատանումների գրանցմանը զուգընթաց նշվում է ճիշտ ժամանակը։ Սեյսմոգրամի օգնությամբ որոշվում է տարբեր առաձգական ալիքների մուտքի ժամանակը, իսկ գոդոգրաֆի միջոցով երկրաշարժի առաջացման ժամանակը օջախում և նրա տեղը։ Ամպլիտուդի և տատանման տարբերության մեծությունը հնարավորություն է տալիս որոշելու երկրաշարժի էներգիան (մագնիտուդը) և տատանման հզորությունը(բալայնությունը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 286)։ |