Jump to content

Սեյսմոգրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ երկրագիտական ծառայության կողմից գրանցված սեյսմոգրամների շարք

Սեյսմոգրամ, սեյսմոգրաֆներով սեյսմիկ տատանումների անընդհատ գրանցման արդյունքը։ Գրանցման տեխնիկան բազմազան է։ Առավել տարածված ձևը սեյսմաչափի ճոճանակի կամ գալվանաչափի հայելուց անդրադարձած լույսի ճառագայթի օգնությամբ գրանցումն է լուսանկարչական թղթի վրա։ Պատրաստվում են հատուկ հարմարանքներ, որոնց օգնությամբ սեյսմիկ տատանումները գրանցվում են մագնիսական ժապավենի վրա՝ թվային կոդի տեսքով ԷՀՍ-ին հաղորդելու համար։ Սեյսմոգրամի վրա ալիքների տատանումների գրանցմանը զուգընթաց նշվում է ճիշտ ժամանակը։ Սեյսմոգրամի օգնությամբ որոշվում է տարբեր առաձգական ալիքների մուտքի ժամանակը, իսկ գոդոգրաֆի միջոցով երկրաշարժի առաջացման ժամանակը օջախում և նրա տեղը։ Ամպլիտուդի և տատանման տարբերության մեծությունը հնարավորություն է տալիս որոշելու երկրաշարժի էներգիան (մագնիտուդը) և տատանման հզորությունը (բալայնությունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 286