«Նետ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ հայերեն անվանում |
||
Տող 11. | Տող 11. | ||
{{ |
{{Անավարտ}} |
15:15, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Նետ ու աղեղ, հնագույն հեռահար զենք։
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դ., որոշ ժողովուրդները՝ մինչև XX դ.։
Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրը սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։ Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Միջին դարերում նետն ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։