Changes

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 3 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ջորջ Ռոջեր Ուոթերս(անգլ.George Roger Waters)ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 6-ին Անգլիայում: Բրիտանացի ռոք երաժիշտ և պոետ: Ավելի հայտնի է որպես Փինք Ֆլոյդ ռոք խմբի հիմնադիր:Նա եղել է խմբի երգերի հիմնական հեղինակը: Նա մեծացել է Քեմբրիջում: Նրա մայրը ուսուցչուհի էր:Հայրը զոհվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:Ռոջերը հաճախակի անդրադառնում էր իր հոր մահը իր ստեղծագործություններում` մասնավորապես The Wall և The Final Cut ձայնասկավառակներում:Ռոջերը դպրոցում սովորել է Դեյվիդ Գիլմորի և Սիդ Բարեթի հետ միասին,որոնք հետագայում դարձան իր խմբի անդամները: 1965 թվականին Ռոջեր Ութերսը և Սիդ Բարեթը հիմնադրեցին Փինք Ֆլոյդ ռոք խումբը:Սիդ Բարեթը հանդիսանում էր խմբի երգերի հիմնական հեղինակը,վոկալիստը և կիթառահարը, Ռոջերը խմբի բաս կիթառահարն էր, Ռիք Ռայթը վոկալիստը և դաշնակահարը ,իսկ Նիք Մեյսոնը հարվածային գործիքներ:1968 թվականին հոգեբանական խնդիրների պատճառով խմբից հեռացավ Սիդ Բարեթը և նրան փոխարինելու եկավ Դեյվիդ Գիլմորը:70-ական թվականներից Ռոջերի և Գիլմորի հարաբերությունները սրվեցին քանի որ Ռոջերի ազդեցությունը խմբի վրա գնալով մեծանում էր:Սակայն չնայած դրան խումբը դեռ երկար տարիներ պահպանեց իր գոյությունը:1979 թվականին երբ խումբը ձայնագրում էր The Wall ձայնասկավառակը կտրուկ սրվեցին Ռիք Ռայթի և Ռոջեր Ութերսի հարաբերությունները և այդ պատճառով ալբոմի ձայնագրումից հետո Ռիք Ռայթը հեռացավ խմբից:Իսկ արդեն 1983 թվականին The Final Cut ալբոմի ձայնագրման ընթացքում Ռոջերն ու Դեյվիդը տարբեր ժամերի էին այցելում ձայնագրման ստուդիա որ իրար չհանդիպեին:Արդեն պարզ էր դառնում որ լեգենդար խումբը շուտով ցրվելու էր: Ալբոմի ձայնագրումից հետո Ռոջեր Ութերսը հայտարարեց որ ինքը հեռանում է խմբից և խումբը այլևս չի շարունակի իր գործունեությունը:Սակայն Գիլմորը դեմ էր խմբի ցրվելուն և այդ ժամանակ սկսվեց դատը խմբի անդամների միջև,որը ավարտվեց Ութերսի պարտությամբ և խումբը չցրվեց:Խմբից դուրս գալուց հետո Ռոջերը սկսեց թողարկել իր սոլո ալբոմները,որոնցից մեծ հաջողությունների հասան`AmusedTo Death-ը և Ca Ira-ն:
 
Սկավառակագրություն.
Ալբոմներ Փինք Ֆլոյդի հետ`
The Piper At The Gates Of Dawn
A Saucerful Of Secrets
The Final Cut
 
Սոլո ալբոմներ`
The Body
The Pros And Cons Of Hitch Hiking
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ