«Օբյեկտիվիզմ»–ի խմբագրումների տարբերություն
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 5. | Տող 5. | ||
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]] |
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]] |
||
{{Stub}} |
14:15, 13 Հունիսի 2016-ի տարբերակ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օբյեկտիվիզմ, աշխարհայացքային դիրքորոշում, որի հիմքում ընկած է ճանաչողության կողմնորոշումը դեպի սոցիալ-քաղաքական «չեզոքությունը», սոցիալ-քննադատական գնահատականներից, արժեքների և նպատակների մասին դատողություններից, աշխարհայացքային և բարոյական պրոբլեմներից, հատկապես կուսակցական հետևություններից ձեռնպահ մնալը։ Քարոզելով գիտելիքի օբյեկտիվություն, օբյեկտիվիզմը իրականում ոչ միայն սահմանափակում է գիտելիքը, այլև քողարկում սոցիալական և դասակարգային սուբյեկտիվիզմը։ Հասարակական գիտություններում օբյեկտիվիզմին բնորոշ է հրաժարումը դասակարգային վերլուծությունից։ Վլադիմիր Իլյայի Լենինն ընդգծել է, որ մարքսիստը օբյեկտիվիստից ավելի հետևողականորեն է կիրառում իր օբյեկտիվիզմը, բարձրանալով մինչև գիտական, օբյեկտիվ կուսակցականաթյունը։ Արդի բուրժուական փիլիսոփայության մեջ օբյեկտիվիզմը արտահայտվում է պատմական սուբյեկտների ակտիվ գործողությունները իրային–տեխնիկական գործոնների հետևանքներին, իսկ սոցիալական հակասությունները՝ տեխնիկական ռացիոնալացման թերություններին հանգեցնելու միտումով։ Օբյեկտիվիզմի նորագույն ձև է սցիենտիզմը։ Մերժելով օբյեկտիվիզմը, մարքսիզմը միաժամանակ բացահայտում է դրա ջատագովական սոցիալական ֆունկցիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 508)։ |