«Հեսիոդոս»–ի խմբագրումների տարբերություն
Տող 16. | Տող 16. | ||
Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ |
Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ |
||
{անձ-անավարտ} |
{{անձ-անավարտ}} |
||
[[ar:هسيود]] |
[[ar:هسيود]] |
16:10, 28 Մարտի 2010-ի տարբերակ
Հեսիոդոս, մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ:
Կենսագրական տվյալներ
Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելլնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կկիսելիոս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլում է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմում է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:
Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: Թեոգոնիայում նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, եր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:
Ստեղծագործությունները
Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են` օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ:
Աշխատանքներ և օրեր
Թեոգոնիա
«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը: Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիֆոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ:
Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը
Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ