«Հոգեկան վիճակներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 11. Տող 11.
# Ամբողջականություն: Տվյալ հատկությունը դրսևորվում է նրանում, որ այս կամ այն վիճակն արտացոլում է հոգեկան բոլոր բաղադրիչների միջև կապը և բնութագրում ողջ հոգեկան գործընթացը ժամանակի որոշակի պահին:
# Ամբողջականություն: Տվյալ հատկությունը դրսևորվում է նրանում, որ այս կամ այն վիճակն արտացոլում է հոգեկան բոլոր բաղադրիչների միջև կապը և բնութագրում ողջ հոգեկան գործընթացը ժամանակի որոշակի պահին:
# Շարժունակություն: Հոգեկան վիճակները փոխվում են ժամանակի ընթացքում: Դրանք ունեն սկիզբ, զարգացում, ընթացք:
# Շարժունակություն: Հոգեկան վիճակները փոխվում են ժամանակի ընթացքում: Դրանք ունեն սկիզբ, զարգացում, ընթացք:
# Հակադրություն: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ ունի իր հակադիր վիճակը: Օրինակ` հետաքրքրվածություն-անտարբերություն, առույգություն-պասիվություն, ֆրուստրացիա-տոլերանտություն և այլն:
# Հակադրություն: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ ունի իր հակադիր վիճակը: Օրինակ՝ հետաքրքրվածություն-անտարբերություն, առույգություն-պասիվություն, ֆրուստրացիա-տոլերանտություն և այլն:
# Համեմատաբար կայուն: Հոգեկան վիճակների դինամիկությունն արտահայտվում է բավականին փոքր աստիճանով, քան հոգեկան պրոցեսների դինամիկան:
# Համեմատաբար կայուն: Հոգեկան վիճակների դինամիկությունն արտահայտվում է բավականին փոքր աստիճանով, քան հոգեկան պրոցեսների դինամիկան:


== Հոգեկան վիճակների դասակարգումը ==
== Հոգեկան վիճակների դասակարգումը ==
Մարդու հոգեկան վիճակները կարելի է բաժանել 3 մեծ խմբի`
Մարդու հոգեկան վիճակները կարելի է բաժանել 3 մեծ խմբի՝
# տիպիկ-դրական (ստենիկ) վիճակներ
# տիպիկ-դրական (ստենիկ) վիճակներ
# տիպիկ-ժխտական(աստենիկ) վիճակներ
# տիպիկ-ժխտական(աստենիկ) վիճակներ
Տող 28. Տող 28.
== Հոգեկան վիճակների տեսակները ==
== Հոգեկան վիճակների տեսակները ==
# երկարատև վիճակ (տարի, ամիս):
# երկարատև վիճակ (տարի, ամիս):
# արճատև վիճակ` ժամեր, րոպեներ, վարկյաններ:
# արճատև վիճակ՝ ժամեր, րոպեներ, վարկյաններ:
# Անձնային և իրավիճակային վիճակ: Առաջին հերթին, արտացոլում են մարդու անհատական հատկությունները, երկրորդ՝ իրավիճակային առանձնահատկությունները:
# Անձնային և իրավիճակային վիճակ: Առաջին հերթին, արտացոլում են մարդու անհատական հատկությունները, երկրորդ՝ իրավիճակային առանձնահատկությունները:
# Ավելի խորքային և ավելի մակերեսային վիճակներ՝ կախված մարդու ապրումների ուժի ազդեցությունից և մարդու վարքից՝:
# Ավելի խորքային և ավելի մակերեսային վիճակներ՝ կախված մարդու ապրումների ուժի ազդեցությունից և մարդու վարքից՝:
# Դրական և բացասական վիճակներ՝ համաձայն մարդու գործունեությանը:
# Դրական և բացասական վիճակներ՝ համաձայն մարդու գործունեությանը:
# Շատ կամ քիչ գիտակցված վիճակներ: Օրինակ՝ ցրվածությունն ավելի շատ ոչ գիտակցական հոգեկան վիճակ է, իսկ որոշման ընդունումը` գիտակցական:
# Շատ կամ քիչ գիտակցված վիճակներ: Օրինակ՝ ցրվածությունն ավելի շատ ոչ գիտակցական հոգեկան վիճակ է, իսկ որոշման ընդունումը՝ գիտակցական:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

02:46, 7 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Հոգեկան վիճակներ, տևական ժամանակահատվածում հոգեկան պրոցեսների ընթացքը և նրա համեմատական կայունությունը, հոգեկան բաղադրիչների միջև փոխադարձ ամբողջականությունը: Հոգեկան վիճակները հարաբերականորեն կայուն, ոչ ինտենսիվ և ցածր շարժունակությամբ օժտված հոգեկան երևույթներ են։Սակայն մեծամասամբ այդ արտաքին և ներքին պատճառները չեն գիտակցվում կամ գիտակցվում են մասամբ, և անհատը գիտակցում է միայն տվյալ վիճակը։

Հոգեկան վիճակների մեկնաբանությունը փիլիսոփայության մեջ

Մ.թ.ա. 4-րդ դարում Հերակլիտը նշել է, որ «վիճակ» բառը վկայում է կայունություն և հարատևություն: Միևնույն ժամանակ նա նշել է հոգեկան վիճակների դինամիկության, պրոցեսային բնույթի մասին և ավելացրել, որ «հոգու վիճակը» կարող է անցում կատարել մի որակից մեկ այլ որակի: Հին հելլենիստական ժամանակաշրջանի ներկայացուցիչներից Ալկմեոնը, Էմպեդոկլեսը, Դեմոկրիտը և այլոք գտնում էին, որ հոգեկան վիճակը՝ որպես մարդու հոգու վիճակ, պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով: Իսկ Սոկրատեսը, Պլատոնը և նրանց հետևորդները գտնում էին, որ մարդու հոգու վիճակը ինդետերմինացված է:

Հին ժամանակների բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը նշում է, որ պաթոլոգիկ պրոցեսներ՝ այդ թվում նաև հոգեկանի պաթոլոգիկ վիճակը, պաշտպանական ռեակցիա է, որն ունի առաջնային նորմալ վիճակին անցնելու և կորցրած հավասա-րակշռությունը վերականգնելու ֆունկցիա:

Առավել ճշգրիտ հոգեկան վիճակները ներկայացրել է Արիստոտելը: Նա գտնում էր, որ հոգեկան վիճակները հոգու առանձնահատուկ վիճակներ են, որոնք ձևավորվում են արտաքին ազդեցություններով: Ավիցենան և Դեկարտը գտնում էին, որ հույզերը կապված են մարմնական փոփոխությունների հետ: Նրանք նշում էին նաև մարդու հոգեկան վիճակների և մարմնական հիվանդությունների միջև կապը:

Հոգեկան վիճակների հատկությունները

  1. Ամբողջականություն: Տվյալ հատկությունը դրսևորվում է նրանում, որ այս կամ այն վիճակն արտացոլում է հոգեկան բոլոր բաղադրիչների միջև կապը և բնութագրում ողջ հոգեկան գործընթացը ժամանակի որոշակի պահին:
  2. Շարժունակություն: Հոգեկան վիճակները փոխվում են ժամանակի ընթացքում: Դրանք ունեն սկիզբ, զարգացում, ընթացք:
  3. Հակադրություն: Յուրաքանչյուր հոգեկան վիճակ ունի իր հակադիր վիճակը: Օրինակ՝ հետաքրքրվածություն-անտարբերություն, առույգություն-պասիվություն, ֆրուստրացիա-տոլերանտություն և այլն:
  4. Համեմատաբար կայուն: Հոգեկան վիճակների դինամիկությունն արտահայտվում է բավականին փոքր աստիճանով, քան հոգեկան պրոցեսների դինամիկան:

Հոգեկան վիճակների դասակարգումը

Մարդու հոգեկան վիճակները կարելի է բաժանել 3 մեծ խմբի՝

  1. տիպիկ-դրական (ստենիկ) վիճակներ
  2. տիպիկ-ժխտական(աստենիկ) վիճակներ
  3. մասնավոր վիճակներ[1]

Տիպիկ-դրական վիճակներից կարելի է առանձնացնել մարդու առօրյա կյանքին և գործունեության որոշակի տիպին վերաբերող վիճակներ: Առօրյա կյանքին վերաբերող տիպիկ-դրական վիճակներից են ուրախությունը, երջանկությունը, սերը, որոնք արտահայտված են բավականին վառ նկարագրով: ՈՒսուցողական կամ պրոֆեսիոնալ գործունեության մեջ առանձնացնում են հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ներշնչանքը, վճռականությունը և այլն: Հետաքրքրասիրության վիճակը ստեղծում է մոտիվացիա գործունեությունը հաջող իրականացնելու համար: Ստեղծագործական ոգեշնչման վիճակն իրենից ներկայացնում է ինտելեկտուալ և հուզական բաղադրիչների բարդ կոմպլեքս: Այն պայմանավորում է գործունեության առարկայի նկատմամբ կենտրոնացումը, սուբյեկտիվ ակտիվությունը, ընկալումը, մտածողությունը: Վճռականությունը հասկացվում է որպես որոշման ընդունման և դրա իրագործման պատրաստակամություն: Տիպիկ-ժխտական հոգեկան վիճակներին համապատասխանում են սթրեսը, լարվածությունը, ֆրուստացիան: Սթրեսն առավել շատ դիտարկվում է հոգեկանի հուզական դաշտում: Եթե շեշտը դրվում է հուզական սթրես վրա, ապա այս դեպքում սթրեսը հասկացվում է որպես բացասական ազդեցությունների ռեակցիա: Ֆրուստրացիան բացասական հուզական վիճակների ապրումն է, երբ պահանջմունքները բավարարելիս սուբյեկտը հանդիպում է անսպասելի արգելքների: Ֆրուստրիացիայի տիպիկ ռեակցիաներից են ագրեսիան, ֆիքսացիան, դեպրեսիան և այլն: Լարված վիճակները ևս բացասական վիճակներ են, որոնք ծագում են անձի համար դժվարին իրավիճակներում.

  • Սուբյեկտը չի տիրապետում որոշակի ինֆորմացիայի, որպեսզի կարողանա որոշում ընդունել և կառուցել իր վարքի մոդելը:
  • Մարդը գտնվում է այնպիսի վիճակում, որը առաջացնում է հակասական հույզեր:
  • Մարդն իրականացնում է բարդ գործունեություն՝ առավելագույնս իրացնելով իր հնարավորությունները;

Մասնավոր հոգեկան վիճակներից են քնի–արթնության, գիտակցության փոփոխվող վիճակները և այլն:

Հոգեկան վիճակների տեսակները

  1. երկարատև վիճակ (տարի, ամիս):
  2. արճատև վիճակ՝ ժամեր, րոպեներ, վարկյաններ:
  3. Անձնային և իրավիճակային վիճակ: Առաջին հերթին, արտացոլում են մարդու անհատական հատկությունները, երկրորդ՝ իրավիճակային առանձնահատկությունները:
  4. Ավելի խորքային և ավելի մակերեսային վիճակներ՝ կախված մարդու ապրումների ուժի ազդեցությունից և մարդու վարքից՝:
  5. Դրական և բացասական վիճակներ՝ համաձայն մարդու գործունեությանը:
  6. Շատ կամ քիչ գիտակցված վիճակներ: Օրինակ՝ ցրվածությունն ավելի շատ ոչ գիտակցական հոգեկան վիճակ է, իսկ որոշման ընդունումը՝ գիտակցական:

Ծանոթագրություններ

  1. Дмитриева Н. Ю.‚ Общая психология‚ Москва‚ 2007г.‚ 75с

Գրականություն

  • П.А.Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուս.)