«Իմաստաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Իմաստաբանություն''' սեմանտիկա (< հուն. (TT)|uav£bt6c;–նշանակվող), 1. ուսմունք նշանների և նշանային արտ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Իմաստաբանություն''' սեմանտիկա (< [[հուն]]. (TT)|uav£bt6c;–նշանակվող), 1. ուսմունք նշանների և նշանային արտահայտությունների նշանակության մասին:Որպես մասնավոր գիտական տեսություն իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային համակարգեր (լեզուներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ իմաստաբանության սեմիոտիկայի հիմնական բաժիններից է․Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը կրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները:Տրամաբանական իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ:Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի (անվան), նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ:Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը:[[30–50]]-ական թվականներին արտասահմանում, հատկապես [[ԱՄՆ–ում]], տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր իմաստաբանություն» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլ. ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը:2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ:Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (< հուն, օղյաօա–նշանակություն և ...չոգիա) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել [[19]]–դր և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով:Այժմ էլ իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և [[համանիշ]]), [[հականիշ]], բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է [[հոմանիշ]], համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում:Զանազանում են համաժամանակյա իմաստաբանությունը, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) իրավաբանությունը, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում: Տես իմաստափոխություն:
'''Իմաստաբանություն''', սեմանտիկա ([[հունարեն|հուն]].՝ σημανξίκός - նշանակվող), 1. ուսմունք [[նշան]]ների և նշանային [[արտահայտություն]]ների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային [[համակարգ]]եր ([[լեզու]]ներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է: Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները: Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: 30-50-ական թվականներին արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում:


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

12:26, 4 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Իմաստաբանություն, սեմանտիկա (հուն.՝ σημανξίκός - նշանակվող), 1. ուսմունք նշանների և նշանային արտահայտությունների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային համակարգեր (լեզուներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է: Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները: Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: 30-50-ական թվականներին արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։