«Իզոգծեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Իզոգծեր''' (<իզո.• •), գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական քարտեզների, կտրվածքների և գրաֆի...»:
(Տարբերություն չկա)

13:53, 3 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Իզոգծեր (<իզո.• •), գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական քարտեզների, կտրվածքների և գրաֆիկների վրա իրար են միացնում որևէ մեծության համարժեք կետերը: Արտահայտում են հետազոտվող մեծության անընդհատ փոփոխությունը՝ կախված երկու այլ փոփոխական մեծություններից (աշխարհագրական լայնությունից և երկարությունից քարտեզի վրա): Քարտեզներում օգտագործվում են անընդհատ կամ տարածության մեջ աստիճանաբար փոփոխվող մեծությունների (օդի ջերմաստիճանի) արժեքների որոշման համար: Իզոգծերի օգնությամբ ցույց են տրվում երևույթների քանակական բնութագրումների փոփոխությունը ժամանակի ընթացքում (Երկրի մագնիսականության բաղադրիչների դարավոր փոփոխությունները), շարժման արագությունը (քամու արագությունը), տևողությունը (ձնածածկ օրերի թիվը), կրկնությունը կամ հավանականությունը (ամպրոպների կրկնությունը): Եթե անկախ փոփոխականներից նույնիսկ մեկը ոչ թե աշխարհագրական կոորդինատ է, այլ որևէ ուրիշ մեծություն, իզոգծեր կոչվում են իզոպլետներ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։