«Ճարպաթթուներ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ « '''Ճարպաթթուները''' ալիֆատիկ կարբոնաթթուներ են,պարունակում են C2-C28 և կարող են լինել՝հագեցած և չհագ...»: |
No edit summary |

Տող 77. | Տող 77. | ||
'''Էսենցիալ ճարպաթթուներ'''

'''Էսենցիալ ճարպաթթուներ'''

Հաստատված է, որ ճարպազրկված սննդի ընդունման դեպքում կենդանիների մոտ առաջ է գալիս աճի ուշացում, մաշկի թերզարգացում, մազաթափում,որոնք զուգորդվում են ախտաբանական երևույթներով: Այդ երևույթները վերացնում են սննդի մեջ ավելացնելով լինոլաթթու և լինոլենաթթու: Նույն ազդեցությունն է ունենում նաև արախիդոնաթթուն: Մոնոենաթթուները և հագեցած ճարպաթթուները չեն վերացնում հիվանդագին երևույթները:Այս դիտարկումները հիմք են տվել հաստատելու, որ գոյություն ունեն ճարպաթթուներ՝լինոլաթթու և լինոլենաթթու, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և պետք ե մուտք գործեն սննդի միջոցով:

'''Գրականության Ցանկ''' |
'''Գրականության Ցանկ'''

1.Peter N.Campbell,Anthony D.Smith. Biochemistry Illustrated. Churchill Livingstone.2000. |
1.Peter N.Campbell,Anthony D.Smith. Biochemistry Illustrated. Churchill Livingstone.2000. |

2.William W. Christie. Fatty acids: branched-chain – structures, occurrence and biosynthesis |
2.William W. Christie. Fatty acids: branched-chain – structures, occurrence and biosynthesis |

3.W.M. Amin, A.A. Sleem: "Chemical And Biological Study Of Aerial Parts Of Dill (Anethum Graveolens L.)", In: Egyptian Journal of Biomedical Sciences, 23. 2007, S. 73–90 |
20:39, 11 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
Ճարպաթթուները ալիֆատիկ կարբոնաթթուներ են,պարունակում են C2-C28 և կարող են լինել՝հագեցած և չհագեցած:
Չհագեցած ճարպաթթուներ:Չհագեցած ճարպաթթուները կարող են լինել մեկ կրկնակի կապով(մոնոենային թթու)և երկուսից ավելի կրկնակի կապերով(պոլիենային թթուներ)
Հագեցած ճարպաթթուների բնութագրեր
Աղյուսակ 1
Մոլեկուլային բանաձևը | Ընդհանուր անվանումը | Համակարգային անվանումը |

C2H4O2 | քացախաթթու (ացետատ) | էթանաթթու |
C3H6O2 | պրոպիոնաթթու | n-պրոպանաթթու |
C4H8O2 | -կարագաթթու (բուտիրատ) | n-բութանաթթու |
C6H12O2 | կապրոնաթթու | n-հեքսանաթթու |
C8H16O2 | կապրիլաթթու | n-օկտանաթթու |
C9H18O2 | պելարգոնաթթու | n-նոնանաթթու |
C10H20O2 | կապրինաթթու | n-դեկանաթթու |
C12H24O2 | լաուրինաթթու | n-դոդեկանաթթու |
C14H28O2 | միրիստինաթթու | n-տետրադեկանաթթու |
C16H32O2 | պալմիտինաթթու | n-հեքսադեկանաթթու |
C18H36O2 | ստեարինաթթու | n-օկտադեկանաթթու |
C20H40O2 | արախինաթթու | n-էյկոզանաթթու |
C22H44O2 | բեհենաթթու | n-դոկոզանաթթու |
C24H48O2 | լիգնոցերինաթթու | n-տետրակոզանաթթու |
C26H52O2 | ցերոտինաթթու | n-հեքսակոզանաթթու |
C28H56O2 | մոնթանաթթու | n-օկտակոզանաթթու |
C24H48O3 | ցերեբրոնաթթու | 2-հիդրօքսի-n-տետրակոզանաթթու |
2Աղյուսակում բերված են կարևոր բնական չհագեցած ճարպաթթուները.
Մոլեկուլային բանաձևը | Ընդհանուր անվանումը |

C16H30O2 | պալմիտաօլեաթթու |
C18H34O2 | օլեինաթթու |
C18H34O2 | վակցենաթթու |
C18H32O2 | լինոլաթթու |
C18H30O2 | á-լինոլենաթթու |
C20H32O2 | արախիդոնաթթու |
C24H46O2 | ներվոնաթթու |
C22H34O2 | կլուպանոդոնաթթու |
C22H32O2 | ցերվոնաթթու |
Չհագեցած կապեր ունեցող մի շարք ճարպաթթուներ հանդիպում են բուսական և կենդանական օրգանիզմներում: Օրինակ՝ լինոլաթթվով և լինոլենաթթվով հարուստ են ընկույզը, ցորենի, եգիպտացորենի, սոյայի հատիկները, արախիդոնաթթուն պարունակվում է գետնանուշի ,ուղեղի ֆոսֆոլիպիդների, կլուպանոդոնաթթուն և ցերվոնաթթուն՝ ձկան յուղի, ուղեղի ֆոսֆոլիպիդների մեջ:
Չհագեցած ճարպաթթուների կարևոր խումբ են կազմում նաև էյկոզանոիդները և նրանց ածանցյալները: Դրանք բաժանվում են պրոստանոիդների և լեյկոտրիենների,որոնք առաջանում են արախիդոնաթթվից: Պրոստանոիդներին են պատկանում պրոստագլանդինները,պրոստացիկլինները և թրոմբոքսանները: Պրոստագլանդիններն առաջին անգամ հայտնաբերվել են շականակագեղձի և սերմնահեղուկի մեջ: Այստեղից ել ծագում է նրանց անվանումը, չնայած հետագայում պարզվել է, որ նրանք առկա են երկու սեռերի բոլոր բջիջներում և իրենցից ներկայացնում են ֆիզիոլոգիական ու դեղաբանական ակտիվ նյութեր: Թրոմբոքսանները մասնակցում են արյան մակարդման, ընկերքի կրճատման մոլեկուլային մեխանիզմին:
Կիրառությունը
Ճարպաթթուների կալիումական և նատրիումական աղերը իրենցից ներկայացնում են օճառներ: Կալիումական օճառը հեղուկ է, իսկ նատրիումականը՝ պինդ:
Սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ճարպաթթուները գրանցված են որպես սննդամթերքի հավելում E570:
Էսենցիալ ճարպաթթուներ
Հաստատված է, որ ճարպազրկված սննդի ընդունման դեպքում կենդանիների մոտ առաջ է գալիս աճի ուշացում, մաշկի թերզարգացում, մազաթափում,որոնք զուգորդվում են ախտաբանական երևույթներով: Այդ երևույթները վերացնում են սննդի մեջ ավելացնելով լինոլաթթու և լինոլենաթթու: Նույն ազդեցությունն է ունենում նաև արախիդոնաթթուն: Մոնոենաթթուները և հագեցած ճարպաթթուները չեն վերացնում հիվանդագին երևույթները:Այս դիտարկումները հիմք են տվել հաստատելու, որ գոյություն ունեն ճարպաթթուներ՝լինոլաթթու և լինոլենաթթու, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և պետք ե մուտք գործեն սննդի միջոցով:
Գրականության Ցանկ
1.Peter N.Campbell,Anthony D.Smith. Biochemistry Illustrated. Churchill Livingstone.2000. 2.William W. Christie. Fatty acids: branched-chain – structures, occurrence and biosynthesis