«Սիլլի կղզիներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 10. | Տող 10. | ||
=== Անտիկ ժամանակաշրջաններ === |
=== Անտիկ ժամանակաշրջաններ === |
||
[[File:Cornwall UK location map.svg|thumb|right|200px|Կղզիախումբը և Անգլիայի հարավ-արևմտյան մասը]] |
|||
Կղզիախմբում բնակության հետքեր գրանցվել են դեռ [[քարե դար]]ից: Գտնել են [[Քրիստոս]]ի ծննդից երկու հազարամյակ առաջ կառուցված դամբարաններ: |
Կղզիախմբում բնակության հետքեր գրանցվել են դեռ [[քարե դար]]ից: Գտնել են [[Քրիստոս]]ի ծննդից երկու հազարամյակ առաջ կառուցված դամբարաններ: |
16:08, 20 Հուլիսի 2013-ի տարբերակ
Սիլլի կղզիները (անգլերեն՝ Isles of Scilly, կելտերեն՝ Enesow Syllan) (անվանվում են նաև Սորլինգզ) Ատլանտյան Օվկիանոսում գտնվող կղզեխումբ է, որը պատկանում է Միացյալ Թագավորությանը: Այն հիմնականում կազմված է 5 կղզիներից և տարածվում է 16,33 քառակուսի կիլոմետրի վրա: Կղզեխումբը զարգացած է տուրիզմի բնագավառում, գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ: Տրեսկո կղծու վրա գոյություն ունի տրոպիկական այգի: 2006 թվի տվյալներով կղզում ապրում է 2100 բնակիչ:
Պատմությունը
Անտիկ ժամանակաշրջաններ
Կղզիախմբում բնակության հետքեր գրանցվել են դեռ քարե դարից: Գտնել են Քրիստոսի ծննդից երկու հազարամյակ առաջ կառուցված դամբարաններ: Կղզիախումբը կարող է լինել հին հույների կողմից նշված "Անագի կղզին", որը այցելել են նաև պյունիկները, չնայած այն փաստին, որ կղզում անագի մեծ քանակ գոյություն չունի: Վարկած կա, որ ավելի վաղ ժամանակաշրջաններում կղզիախումբը միասնություն է եղել, իսկ ժամանակի ընթացքում այն բաժանվել է չորս մեծ մասերի: Կղզում գտնվել է շատ վաղ ժամանականերում կառուցված ագարակ: Այժմ ագարակը գտնվում է առանձնացած մի կղզյակի վրա և չի կարող ծառայել իր նպատակներին չափազանց փոքր չափսերի պատճառով:
Միջնադար
955 թվականին Նորվեգիայի թագավոր Օլաֆ Առաջինը սկսում է պատերազմներ տարբեր Եվրոպական երկրների հետ տանելով բազում հաղթանակներ: Հնարավոր է նաև, որ նա անդրադարձել է Սիլլի կղզիներին: Լեգենդը պատմում է Օլաֆ թագավորը կղզում հանդիպում է քրիստոնյա մի հոգեվորականի, որը նրան հայտնում է, որ թագավորին սպասում է երկար և պատվավոր կառավարություն, սակայն նրան մահացու վտանգ է սպառնում: Մեկ շաբաթ անց թագավորը իր նավը վերադառնալու ճանապարհին ենթարկվում է հարձակման: Առողջությունը վերականգնելուց հետո թագավորը կնքվում է և բազմաթիվ հեթանոսների հավատափոխ է անում քրիստոնեության: Կղզին ենթարկվել է նաև վիկինգների հարձակումներին: Տասնմեկերորդ դարում անգլիական շատ տարածքներ պատերազմներից հետո հանձնվեցին նորմանդներին: Դրանց մեջ մտնում էին նաև Սիլլի կղզիները: Այս դեպքից հետո կղզում կյանքը մտավ հսկողության տակ: