«Ամրոց»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: be-x-old:Фартэцыя |
չ Bot: Migrating 28 interwiki links, now provided by Wikidata on d:q57831 (translate me) |
||
Տող 33. | Տող 33. | ||
[[Կատեգորիա:Ամրոցներ| ]] |
[[Կատեգորիա:Ամրոցներ| ]] |
||
[[Կատեգորիա:Ամրաշինական կառույցներ]] |
[[Կատեգորիա:Ամրաշինական կառույցներ]] |
||
[[be:Крэпасць]] |
|||
[[be-x-old:Фартэцыя]] |
|||
[[bg:Крепост]] |
|||
[[br:Kreñvlec'h]] |
|||
[[bs:Tvrđava]] |
|||
[[ca:Fortalesa]] |
|||
[[cs:Tvrz]] |
|||
[[da:Fæstningsværk]] |
|||
[[de:Festung]] |
|||
[[es:Fortaleza (arquitectura)]] |
|||
[[he:מוצב]] |
|||
[[hu:Erődrendszer]] |
|||
[[it:Fortezza]] |
|||
[[kk:Қамал]] |
|||
[[lt:Tvirtovė]] |
|||
[[mk:Тврдина]] |
|||
[[nds-nl:Vesten]] |
|||
[[nl:Vesting (verdedigingswerk)]] |
|||
[[os:Фидар]] |
|||
[[pl:Twierdza]] |
|||
[[pt:Fortaleza (arquitetura militar)]] |
|||
[[ru:Крепость]] |
|||
[[scn:Furtizza (furtificazzioni)]] |
|||
[[simple:Stronghold]] |
|||
[[sk:Tvrdza]] |
|||
[[sr:Тврђава]] |
|||
[[sv:Fästning]] |
|||
[[uk:Фортеця]] |
10:42, 30 Մարտի 2013-ի տարբերակ
Ամրոց — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար[1]:
Ամրոցների նկարագրությունը
Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է: Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը:
Ամրոցների պատմությունը
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին: Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը: XV–XVI դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը: Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն): XIX դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց: Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն:
Հայկական ամրոցները
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով: Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են: Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին: Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել:
Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով: Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում` Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների:
Հայաստանի ամրոցների ցանկը
Ծանոթագրություններ
- ↑ Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։