«Հեսիոդոս»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: be:Гесіёд |
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: diq:Hesiodos |
||
Տող 35. | Տող 35. | ||
[[da:Hesiod]] |
[[da:Hesiod]] |
||
[[de:Hesiod]] |
[[de:Hesiod]] |
||
[[diq:Hesiodos]] |
|||
[[el:Ησίοδος]] |
[[el:Ησίοδος]] |
||
[[en:Hesiod]] |
[[en:Hesiod]] |
04:33, 17 հունվարի 2013-ի տարբերակ
Հեսիոդոս, մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ:
Կենսագրական տվյալներ
Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելլնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կկիսելիոս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլում է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմում է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:
Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: Թեոգոնիայում նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:
Ստեղծագործությունները
Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են` օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ:
Աշխատանքներ և օրեր
Թեոգոնիա
«Թեոգոնիա» (հուն․՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»), պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (մ.թ.ա. 7 – 8 դդ.), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում․ Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։
«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը: Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիֆոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ:
Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։
Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտանների, աստված-օլիմպացիներ և հերոսների մասին։
Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը
Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ