«Բողոքի ցույցեր Տավուշում (2024)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում հետշրջված
Տող 1. Տող 1.
{{Ընթացիկ իրադարձություն|22.04.2024}}
{{Տեղեկաքարտ Քաղաքացիական հակամարտություն
| title = Բողոքի ցույցեր Տավուշում
| partof =
| image = Հայ-ադրբեջանական սահմանը-2.jpg
| caption =
| date = [[ապրիլի 19]], [[2024]] - ընթացիկ
| place = [[Բաղանիս]], [[Ոսկեպար]], [[Տավուշի մարզ]], {{Դրոշավորում|Հայաստան}}
| coordinates =
| causes = [[Ադրբեջան]]ը [[Հայաստան]]ից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել [[Տավուշի մարզ]]ի ու [[Ղազախի շրջան]]ի սահմանագծին գտնվող չորս գյուղերը<ref name="pan14" />, առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ [[Բաղանիս Այրում]]ը, [[Ներքին Ոսկեպար]]ը, [[Խեյրիմլի]]ն և [[Ղըզըլհաջիլի]]ն, ըստ [[Հայաստանի վարչապետ]] [[Նիկոլ Փաշինյան]]ի, [[դե յուրե]] Հայաստանի տարածքում չեն՝ [[Ալմա-Աթայի հռչակագիր|Ալմա-Աթայի հռչակագրի]] համաձայն<ref name="pan14" />։ Փաստացի, այդ գյուղերը 1990-ական թվականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ<ref name="pan14" />։ Դրանց մոտով են անցնում դեպի [[Վրաստան]] գնացող [[Մ 16 ճանապարհ (Հայաստան)|միջպետական ճանապարհը]], Հայաստան մտնող գազամուղը<ref name="pan14" />։
| goals = Բնակիչների անհամաձայնություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված պայմանավորվածությանը։
| methods = Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները փակում են միջպետական ճանապարհը
| status = ընթացիկ
| result =
| side1 = * [[Բաղանիս]] և [[Ոսկեպար]] գյուղերի բնակիչներ
* {{Դրոշի պատկեր|Coat of arms of Noyemberyan.png}} [[Նոյեմբերյան (համայնք)|Նոյեմբերյան համայնք]]
<em>Աջակցություն</em>
* {{Դրոշի պատկեր|Armenian Apostolic Church logo.svg}} [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]]<ref name="pan16" />
* [[ՀՀԿ]]<ref name="pan3" /><ref name="pan14" />
* [[Պատիվ ունեմ դաշինք|«Պատիվ ունեմ» դաշինք]]<ref name="pan14" />
* {{Դրոշի պատկեր|Armenia Alliance logo.svg}} [[Հայաստան դաշինք|«Հայաստան» դաշինք]]<ref name="pan14" />
| side2 = * {{Դրոշի պատկեր|Coat of arms of Armenia.svg}} '''[[Հայաստանի կառավարություն]]'''<ref name="pan" /><ref name="pan14" /><ref name="pan19" />
* {{Դրոշի պատկեր|Հայաստանի Ազգային ժողով.svg}} [[Հայաստանի Ազգային ժողով]]<ref name="pan14" />
| leadfigures1 = * [[Արսեն Աղաբաբյան]]
** Գևորգ Սահակյան
** Իշխան Աղբալյան
** Կամո Շահինյան
<em>Աջակցություն</em>
* [[Սերժ Սարգսյան]]<ref name="pan3" />
** [[Էդուարդ Շարմազանով]]<ref name="pan20" />
** [[Տիգրան Աբրահամյան]]
* [[Սեյրան Օհանյան]]<ref name="pan12" />
| leadfigures2 = * '''[[Նիկոլ Փաշինյան]]'''<ref name="pan" /><ref name="pan14" /><ref name="pan18" /><ref name="pan19" /><ref name="pan21" /><ref name="civil" />
** [[Ալեն Սիմոնյան]]<ref name="pan14" />
** [[Արմեն Խաչատրյան (քաղաքական գործիչ)|Արմեն Խաչատրյան]]<ref name="pan" /><ref name="pan1" /><ref name="civil" />
** [[Անդրանիկ Քոչարյան]]<ref name="pan13" />
| leadfigures3 =
| howmany1 =
| howmany2 =
| howmany3 =
| casualties1 =
| casualties2 =
| casualties3 =
| fatalities =
| injuries =
| arrests =
| detentions =
| charged =
| fined =
| casualties_label =
| notes =
}}
'''Բողոքի ցույցեր Տավուշում''', բողոքի ցույցեր [[Հայաստան]]ի [[Տավուշի մարզ]]ում, որը սկսվել է 2024 թվականի ապրիլի 19-ի երեկոյան, երբ նույն օրը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստը, և որի ժամանակ որոշվել էր [[Ադրբեջան]]ին փոխանցել [[Տավուշի մարզ]]ի ու [[Ղազախի շրջան]]ի սահմանագծին գտնվող այն 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում էր անհապաղ իրեն վերադարձնել<ref name="pan14" />` առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ [[Բաղանիս Այրում]]ը, [[Ներքին Ոսկեպար]]ը, [[Խեյրիմլի]]ն և [[Ղըզըլհաջիլի]]ն, ըստ [[Հայաստանի վարչապետ]] [[Նիկոլ Փաշինյան]]ի, [[դե յուրե]] Հայաստանի տարածքում չեն՝ [[Ալմա-Աթայի հռչակագիր|Ալմա-Աթայի հռչակագրի]] համաձայն<ref name="pan14" />։ Փաստացի, այդ գյուղերը 1990-ական թվականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ<ref name="pan14" />։ Դրանց մոտով են անցնում դեպի [[Վրաստան]] գնացող [[Մ 16 ճանապարհ (Հայաստան)|միջպետական ճանապարհը]], Հայաստան մտնող գազամուղը<ref name="pan14" />։ Այդ գյուղերի հարևանությամբ գտնվող [[Տավուշի մարզ]]ի [[Բաղանիս]] և [[Ոսկեպար]] գյուղերի բնակիչները փակում են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնությունն են հայտնում սահմանազատման հետ կապված նոր պայմանավորվածությանը։

== Նախապատմություն ==
=== Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններ ===
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին<ref name="pan11">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=ԱԳՆ․ ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի Ադրբեջանի առաջարկներին |url=https://www.panarmenian.net/arm/news/313349/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ 2022 թվականի մարտին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը։ Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել<ref name="pan11" />։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի<ref name="pan11" />։

{{Rquote|right|<br />
Խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 2 համաձայնեցված դրույթ․<br />
# Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն ու ապագայում չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։<br />
# Կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը չկատարելու համար խաղաղության պայմանագրի դրույթները։<br />
|}}

2024 թվականի մարտի 1-ին [[Թուրքիա]]յի [[Անթալիա]] քաղաքում՝ Դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով քննարկում։ Քննարկմանը մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ [[Ռուբեն Ռուբինյան]]ը և Ադրբեջանի նախագահի օգնական [[Հիքմեթ Հաջիև]]ը։ Ֆորումի ժամանակ Հիքմեթ Հաջիևը ներկայացնում է Ադրբեջանի պահանջները, ըստ որի պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանը չունենան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Նրան ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է, որ ըստ խաղաղության պայմանագրի դրույթների, Հայաստանի Սահմանադրությունը չի ազդում խաղաղ բանակցությունների գործընթացի վրա և սա Հայաստանի ներքին խնդիրն է։ Անթալիայում հանդիպում են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Արարատ Միրզոյանը և [[Հաքան Ֆիդան]]ը։ Նրանք քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կագավորման գործընթացը։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար [[Ջեյհուն Բայրամով]]ը հայտարարում է, որ «վերջին շրջանում Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում»։ Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի մշտական, «որպեսզի հետագայում խնդիրներ չստեղի» և հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա՝ «ոչ թե խոսքերով, այլ գործող»։

Մարտի 7-ին «[[Anadolu Agency|Anadolu]]»-ին տված հարցազրույցում [[Հայաստանի արտաքին գործերի նախարար]] [[Արարատ Միրզոյան]]ը հայտնում է, որ Երևանն առաջարկել է Բաքվին խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը, սակայն դրական պատասխան չի ստացել։ Նա նաև նշել է, որ ոչ ոք իրավասություն չունի նոր սահմաններ գծելու, քանի որ երկրները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, և սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի այդ փաստաթղթի շրջանակներում։

Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը [[Հայաստանի հանրային հեռուստաընկերություն|Հանրային հեռուստաընկերության]] եթերում հայտարարում է, որ «Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից»<ref name="pan9">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 8 |title=Միրզոյան․ Երկու հիմնական հարցում Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից |url=https://www.panarmenian.net/arm/news/313322/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref><ref name="civil2">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 7 |title=Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացում «երկու խոչընդոտ կա»․ Արարատ Միրզոյան |url=https://www.civilnet.am/news/770939/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%ad%d5%b8%d5%b9%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d5%bf-%d5%af%d5%a1%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6/ |accessdate=2024 թ․ ապրիլի 24 |website=civilnet.am}}</ref>։ Առաջինը, ըստ նրա վերաբերում է [[Տարածքային ամբողջականություն|տարածքային ամբողջականության]] փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, իսկ երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է<ref name="pan9" /><ref name="civil2" />։

Ապրիլի 9-ին [[ՀՀ արտաքին գործերի նախարարություն|Հայաստանի ԱԳՆ]] խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին<ref name="pan11" />։ Ըստ նրա՝ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է<ref name="pan11" />։

Ապրիլի 10-ին [[Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն|Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության]] պաշտոնական ներկայացուցիչ [[Մարիա Զախարովա]]ն հայտարարում է, որ [[Ռուսաստան]]ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը և զգուշացնում է [[Արևմուտք (քաղաքականություն)|Արևմուտքի]] վտանգավոր դերի մասին, որ «կեղտոտ խաղ է սկսում իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու համար»<ref>{{Cite web |date=2024 թ․ մարտի 10 |title=Զախարովա․ Արևմուտքը կեղտոտ խաղ է սկսում՝ Ադրբեջանի և ՀՀ միջև ապակայունացման նպատակով |url=https://www.panarmenian.net/arm/news/313391/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Ապրիլի 11-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար [[Վահան Կոստանյան]]ը լրագրողների հետ զրույցում ասում է, որ հայկական կողմը Ադրբեջանին փոխանցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի 8-րդ խմբագրությունը և այս պահին սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին<ref name="pan24">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 11 |title=Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի |url=https://www.panarmenian.net/arm/news/313405/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և [[Վրաստան]]ի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել<ref name="pan24" />։ Նրա խոսքով՝ տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը<ref name="pan24" />։

=== Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատում և սահմանագծում ===
[[Պատկեր:Occupied territories of Armenia and Azerbaijan in the northwest.png|մինի|480x240փքս|Հայաստանի և Ադրբեջանի օկուպացված սահմանային տարածքները հյուսիս-արևմուտքում, որոնք փոխադարձաբար օկուպացվել էին [[Արցախյան ազատամարտ]]ի ժամանակ և դրանից հետո։]]
2024 թվականի մարտի 7-ին [[Հայ-ադրբեջանական շփման գիծ|հայ-ադրբեջանական շփման գծում]] տեղի է ունենում [[Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով]]ի և [[Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով]]ի 7-րդ հանդիպումը<ref name="civil">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 3 |title=Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր |url=https://www.civilnet.am/news/770477/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d6%81%e2%80%a4-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=civilnet.am}}</ref>՝ [[Հայաստանի փոխվարչապետ]] [[Մհեր Գրիգորյան]]ի և [[Ադրբեջանի փոխվարչապետ]] [[Շահին Մուստաֆաև]]ի նախագահությամբ<ref>{{Cite web |date=2024 թ․ մարտի 7 |title=Սահմանին հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները |url=https://www.panarmenian.net/arm/news/312757/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Շփման գծում տեղի ունեցած հանդիպումից 2 օր անց՝ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածում [[Հայաստան]]ի 4 գյուղերը՝ [[Բաղանիս Այրում]]ը, [[Ներքին Ոսկեպար]]ը, [[Խեյրիմլի]]ն և [[Գըզըլհաջիլի]]ն անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ<ref name="pan">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 3 |title=ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է |url=https://www.panarmenian.net/arm/news/313236/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref><ref name="civil" />։

Մարտի 18-ին [[Հայաստանի վարչապետ]] [[Նիկոլ Փաշինյան]]ը [[Տավուշի մարզ]]ի [[Ոսկեպար]] գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե հայկական կողմը հրաժարվի [[Ադրբեջան]]ի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի<ref name="pan" /><ref name="civil" />։

{{քաղվածք|... Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում։ ...|Հատված [[Հայաստանի վարչապետ]] [[Նիկոլ Փաշինյան]]ի խոսքից<ref name="pan" /><ref name="civil" />։}}

Մարտի 18-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, և որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

Ապրիլի 3-ին [[Հայաստանի Ազգային ժողով]]ի «[[Քաղաքացիական պայմանագիր]]» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ [[Արմեն Խաչատրյան (քաղաքական գործիչ)|Արմեն Խաչատրյանը]] խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարում է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից<ref name="pan" /><ref name="civil" />։ Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Արմեն Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»<ref name="civil" />։

{{քաղվածք|... Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզում դրանք ադրբեջանական են։ Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ, եղա՞վ։ Իսկ գյուղացիք ինչ են մտածում, որ իրենց գյուղն ավելի մեծ լինի, երեք գետ ավելի լինի… ճանապարհի հարցն էլ է լուծվելու, բոլոր հարցերն էլ լուծվելու են, բայց այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, շատ հարմար է, մի հազար հեկտար որ լիներ, վապշե լավ կլիներ։ ...|Հատված «[[Քաղաքացիական պայմանագիր]]» խմբակցության պատգամավոր [[Արմեն Խաչատրյան (քաղաքական գործիչ)|Արմեն Խաչատրյանի]] ճեպազրույցից<ref name="pan" />։}}

Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց՝ ապրիլի 3-ին սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն<ref name="pan1">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 3 |title=Փոխվարչապետի գրասենյակ․ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա |url=https://www.panarmenian.net/arm/news/313244/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Փոխվարչապետի գրասենյակից նաև հայտնում են նաև, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա<ref name="pan1" />։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել էր, թե սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է, և այն ամեն գնով պետք է առաջ մղել<ref name="pan1" />։

Ապրիլի 4-ին [[Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ]]ն ահազանգ է տարածում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունն ու տարածքային պահանջները Հայաստանից՝ հատկապես տարածքային նկրտումները [[Տավուշի մարզ]]ում, ինչպես նաև [[Սյունիք]]ի և [[Գեղարքունիքի մարզ]]երի ուղղությամբ վերջին [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում Ներքին Հանդում (2024)|հարձակումները]]։ Ինստիտուտն ամենաբարձր՝ կարմիր դրոշի նախազգուշացում է տարածում՝ նշելով, որ [[ցեղասպանություն|ցեղասպանության]] վտանգն այժմ տարածվում է Հայաստանի տարածքի վրա<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 4 |title=Լեմկինի ինստիտուտն ահազանգել է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին |url=https://www.panarmenian.net/arm/news/313256/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

[[Հայաստանի նախագահ|Հայաստանի 3-րդ նախագահ]] [[Սերժ Սարգսյան]]ը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Ադրբեջանի պահանջին, հայտնում է, որ այդ դեպքում մեծ խնդիրներ կլինեն<ref name="pan3">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 4 |title=Սարգսյանը՝ Տավուշի գյուղերի մասին․ Մեծ խնդիրներ են լինելու, եթե հանձնվեն |url=https://www.panarmenian.net/arm/news/313269/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, «որ եթե չտանք, ադրբեջանցիները կհարձակվեն՝ նա հետևյալ դիտարկումն է արել՝ մենք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել ու ասել, որ եթե Սյունիքը չտաք՝ կհարձակվենք»<ref name="pan3" />։

{{քաղվածք|... Ես բազմաթիվ անգամներ եղել եմ մեր հայրենիքի այդ հատվածներում, այդ տեղանքը հիմա էլ աչքիս առաջ է։ Ամենամեծ պրոբլեմը կայանում է նրանում, թե ինչի հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին, ցանկացած դիվանագիտական թեթև կուրս անցած մարդը գիտի, որ եթե համաձայնեցված չէ որևէ փաստաթղթի վերջին կետը՝ նախորդ բոլոր կետերն համաձայնեցված չեն։ Այսինքն, սա բանակցությո՞ւն է, սա սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի ադրբեջանական պահանջին հագուրդ տալ է։ ...|Հատված [[Հայաստանի նախագահ|Հայաստանի 3-րդ նախագահ]] [[Սերժ Սարգսյան]]ի խոսքից<ref name="pan3" />։}}

[[Հայաստանի Ազգային ժողով]]ի քառօրյա նիստի մեկնարկին [[Ազգային ժողովի նախագահ]] [[Ալեն Սիմոնյան]]ը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնելու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը խորհրդարանում կքննարկվի ապրիլի 9-ի երրորդ հիմնական նիստում<ref name="pan14">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=ԱԺ-ն կքննարկի սահմանազատման հարցով հրատապ նիստ անցկացնելու ընդդիմության առաջարկը |url=https://www.panarmenian.net/arm/news/313354/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշել են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են [[Հայաստանի Սահմանադրություն]]ը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը<ref name="pan14" />։ Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-2026 թվականների ծրագրերին<ref name="pan14" />։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր [[Արթուր Խաչատրյան (նախարար)|Արթուր Խաչատրյանը]]<ref name="pan14" />։ Որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել է ներգրավել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին<ref name="pan14" />։

Ազգային ժողովում մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման թեմայով հրատապ նիստը։ Նիստին մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը<ref name="pan15">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=ԱԺ–ում մեկնարկել է սահմանազատման հարցով փակ նիստը․ Մասնակցում են փոխվարչապետն ու ԱԳ նախարարը |url=https://www.panarmenian.net/arm/news/313361/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նիստն ընթանում է փակ դռների հետևում<ref name="pan15" />։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունը դեմ էին քվերակել լսումները փակ ռեժիմով անցկացնելուն, սակայն որոշումն ընդունվել էր<ref name="pan15" />։ Որոշ պատգամավորների չի թույլատրվել մասնակցել նիստին՝ գաղտնիության ռեժիմով պայմանավորված<ref name="pan15" />։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ այն պատգամավորները, ովքեր նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը<ref name="pan15" />։ Նիստին մասնակցող պատգամավորներից հավաքել են հեռախոսները<ref name="pan15" />։

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից վստահեցնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ․ «Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում։ Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Ալեն Սիմոնյան. Կարող է ինչ-որ պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության |url=https://www.panarmenian.net/arm/news/313369/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը հայտարարում է, որ '''[[Պատմական Հայաստան|պատմական]] ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար'''<ref name="pan18">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=Փաշինյան․ Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար |url=https://www.panarmenian.net/arm/news/313374/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Ըստ Նիկոլ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «'''պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը'''»<ref name="pan18" />։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»<ref name="pan18" />։ Ըստ նրա, [[44-օրյա պատերազմ]]ից հետո բանավեճ է սկսվել պատմական և իրական Հայաստանների շուրջ<ref name="pan18" />։ Նա կարծիք է հայտնել, որ այժմ սահմանազատում է ընթանում պատմական ու իրական Հայաստանների միջև<ref name="pan18" />։ Ընդ որում, ըստ նրա, «այդ գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»<ref name="pan18" />։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին խորհրդարանում, որտեղ նա ներկայացնում էր կառավարության 2023 թվականի գործունեության կատարողականը, հայտարարում է, որ այդ «ելույթը ճշմարտություն է, որն ապագա է փոխում»<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=ԱԺ նախագահ․ Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որն ապագա է փոխում |url=https://www.panarmenian.net/arm/news/313378/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

[[ՀՀԿ]] ԳՄ անդամ [[Էդուարդ Շարմազանով]]ը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշել է, որ պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է<ref name="pan20">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=Շարմազանով․ Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է |url=https://www.panarmenian.net/arm/news/313384/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նա հավելել է, որ պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար կմ<sup>²</sup> տարածքով ՀՀ և [[Արցախի Հանրապետության]] գոյությունը<ref name="pan20" />։

Ապրիլի 11-ին հաղորդվում է, որ Հայաստանի ազգային ժողովը չընդունեց ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հայտնում է, որ իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել, բացի այդ՝ «հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»։ Հայտարարության նախագիծը ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

=== Բրյուսելյան հանդիպում (ապրիլի 5) ===
[[Պատկեր:Secretary Blinken Meets with Armenian Prime Minister and EC President (53633433358).jpg|մինի|աջից|[[ԱՄՆ պետքարտուղար]] [[Էնթոնի Բլինքեն]]ը հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, [[Եվրոպական հանձնաժողով]]ի նախագահ [[Ուրսուլա ֆոն դեր Լեյեն]]ի և [[Եվրոպական միություն|Եվրոպական միությaն]] բարձր ներկայացուցիչ [[Ժոզեպ Բորել]]ի հետ [[Բրյուսել]]ում, [[Բելգիա]], 2024 թվականի ապրիլի 5-ին։]]
Ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է [[Բրյուսել]]<ref name="pan4">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել |url=https://www.panarmenian.net/arm/news/313274/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Ապրիլի 5-ին նախատեսված էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, [[Եվրոպական հանձնաժողով]]ի նախագահ [[Ուրսուլա ֆոն դեր Լեյեն]]ի և [[ԱՄՆ պետքարտուղար]] [[Էնթոնի Բլինքեն]]ի եռակողմ հանդիպումը<ref name="pan4" />։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նաև [[ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն|ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության]] ղեկավար [[Սամանտա Փաուեր]]ի հետ<ref name="pan4" /><ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Փաշինյանն ու Փաուերը Բրյուսելում քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը |url=https://www.panarmenian.net/arm/news/313280/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ Եվրամիություն աջակցելու է, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն<ref name="pan5">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին |url=https://www.panarmenian.net/arm/news/313286/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նա նաև հայտնում է, որ Եվրամիությունը 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով<ref name="pan5" />։

Եռակողմ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ «այստեղ են` արտահայտելու անդրատլանտյան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի համար, և որ սատարում են «[[Խաղաղության խաչմերուկ]]» ծրագրին»<ref name="pan6">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Բլինքեն․ Սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» առաջարկին |url=https://www.panarmenian.net/arm/news/313289/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Բլինքենը նաև հայտնում է, որ [[ԱՄՆ]]-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն<ref name="pan6" />։

Եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ «Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի [[Ալմա-Աթայի հռչակագիր|Ալմաթիի հռչակագրի]]»<ref name="pan7">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Փաշինյան․ Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին |url=https://www.panarmenian.net/arm/news/313290/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Փաշինյանը հիշեցրել է, որ [[Հայաստանի կառավարություն]]ը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը<ref name="pan7" />։

[[Ադրբեջանի նախագահ]] [[Իլհամ Ալիև]]ը [[ՆԱՏՕ]]-ի Խորհրդարանական վեհաժողովում [[Թուրքիայի Ազգային մեծ ժողով|Թուրքիայի խորհրդարանի]] ներկայացուցիչ [[Մևլյութ Չավուշօղլու]]ի հետ հանդիպմանը հայտնում է, որ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը և «կարող է աղետի հանգեցնել»<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Ալիև․ Բրյուսելյան հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը |url=https://www.panarmenian.net/arm/news/313294/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Ապրիլի 10-ին Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը, պարզաբանել է [[Իրան]]ի դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ Թեհրանը դեմ է [[Հարավային Կովկաս]]ն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն<ref name="pan17">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=Քանանի․ Իրանը դեմ է Հրվ. Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն |url=https://www.panarmenian.net/arm/news/313371/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում<ref name="pan17" />։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցությունն ու կապերի ընդլայնումը արդյունավետ դեր կունենան Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում<ref name="pan17" />։ Նշվել է նաև, որ Իրանը բազմիցս է հայտարարել, որ սատարում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության իրավունքին իր հողի վրա<ref name="pan17" />։ Եվ, որ Իրանը բազմիցս է իր երկու հարևաններ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ արել լուծել բոլոր վեճերը երկխոսության միջոցով<ref name="pan17" />։

=== Սահմանային լարվածություն (ապրիլի 5 - 6) ===
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 17։05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17։30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 5 |title=Ադրբեջանը կրակել է Չինարիի և Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ |url=https://www.civilnet.am/news/770875/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80%d5%ab%d5%ab-%d6%87-%d5%be%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%b8%d6%80%d5%aa%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%ab%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2%e2%80%a4-%d5%ba%d5%b6/ |accessdate=2024 թ․ ապրիլի 24 |website=civilnet.am}}</ref>։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը [[Ադրբեջանի զինված ուժեր]]ի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական շփման գծի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի [[Հրազեն|հրաձգային զենքերից]] փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացում [[Հայաստանի զինված ուժեր]]ի դիրքերի ուղղությամբ<ref name="pan8">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 6 |title=Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել սահմանագոտու մի շարք ուղղություններում |url=https://www.panarmenian.net/arm/news/313302/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref><ref name="civil1">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 6 |title=Ադրբեջանը գիշերը անկանոն կրակել է Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի դիրքերի ուղղությամբ |url=https://www.civilnet.am/news/770910/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a3%d5%ab%d5%b7%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6-%d5%af%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab-%d5%a4%d5%ab%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2/ |accessdate=2024 թ․ ապրիլի 24 |website=civilnet.am}}</ref>։ Մասնավորապես, կրակ է բացվում՝ ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում [[Սոթք (գյուղ, Գեղարքունիքի մարզ)|Սոթքի]] ([[Գեղարքունիքի մարզ]]), 23:15-ին՝ [[Վերին Շորժա]]յի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ [[Կութ]]ի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ [[Արավուս]]ի ([[Սյունիքի մարզ]]), ժամը 23:05-23:20-ը՝ [[Չինարի]]ի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ [[Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)|Մովսեսի]] (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ<ref name="pan8" /><ref name="civil1" />։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն [[Մեծ Իշխանասար|Իշխանասարի]] ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկում են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ<ref name="pan8" />։

[[ՀՀ արտաքին գործերի նախարարություն|Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը]] Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանն ուղղված գործողությունները և նշում, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 6 |title=ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանն ուղղված գործողությունները |url=https://www.panarmenian.net/arm/news/313305/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Ֆրանսիական «[[Le Figaro]]» ամսագրի փոխտնօրեն [[Ժան-Քրիստոֆ Բյուիսոն]]ը «[[Թվիթթեր|X]]»-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիներն առնվազն 5 գյուղ են գնդակոծել Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Նպատական էր պատասխան գործողություններ հրահրել, որոնք կարդարացնեին իրական լայնածավալ հարձակումը։ Ինչը տեղի չունեցավ»<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 6 |title=Բյուիսոն․ Արբեջանցիները գիշերն առնվազն 5 հայկական գյուղի դիրքեր են գնդակոծել |url=https://www.panarmenian.net/arm/news/313311/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Հայաստանի Ազգային ժողովի [[Պատիվ ունեմ դաշինք|«Պատիվ ունեմ» խմբակցության]] անդամ [[Տիգրան Աբրահամյան]]ը հայտնում է, որ «Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ։ Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-2023 թվականներին»<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 6 |title=Աբրահամյան․ Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում |url=https://www.panarmenian.net/arm/news/313316/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

[[Հայաստանի ներքին գործերի նախարարություն]]ը հայտնում է, որ գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ [[Ներքին Կարմիրաղբյուր]] գյուղում՝ քաղաքացիական մեքենա<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 6 |title=ՆԳՆ․ Ադրբեջանցիների կրակից Տավուշի գյուղերում քաղենթակառուցվածքներ են վնասվել |url=https://www.panarmenian.net/arm/news/313317/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

=== Սահմանային լարվածություն (ապրիլի 6 - 7) ===
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, [[Խոզնավար]]ի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացում Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ<ref name="pan10">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 8 |title=Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Արավուսի և Խոզնավարի դիրքերի ուղղությամբ |url=https://www.panarmenian.net/arm/news/313345/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

=== Սահմանային լարվածություն (ապրիլի 8) ===
[[Հայաստանի պաշտպանության նախարարություն]]ը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ<ref name="pan10" />։ Նշվում է նաև, որ [[Ադրբեջանի պաշտպանության նախարարություն|Ադրբեջանի պաշտպանության նախարարության]] հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը<ref name="pan10" />։

[[ԱՄՆ պետդեպարտամենտ]]ի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու համար<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Միլլեր․ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր ունենալ՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությանը |url=https://www.panarmenian.net/arm/news/313347/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի [[Տեղ (գյուղ)|Տեղ]] գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Ադրբեջանի ԶՈւ-ի անկանոն կրակից վնասվել են Տեղի տներից մեկի տանիքը և պատուհանը |url=https://www.panarmenian.net/arm/news/313362/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

=== Սահմանային միջադեպ (ապրիլի 10) ===
Ապրիլի 10-ին Հայաստանի քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում<ref name="pan23">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=ԱԱԾ–ն՝ ադրբեջանցի վիրավորի մասին․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ համատեղ քննության |url=https://www.panarmenian.net/arm/news/313396/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել<ref name="pan23" />։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունեցել է մեկ վիրավոր<ref name="pan23" />։ Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը նույնպես գտնվում է Հայաստանի տարածքում<ref name="pan23" />։ [[Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն]]ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի [[Ներքին Խնձորեսկ]] հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի վիրավոր<ref name="pan23" />։ ԱԱԾ–ն հայտարարում է, որ [[ՀՀ Սահմանային պահպանություն|Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը]] պատրաստ են [[Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն|Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի]] հետ համատեղ քննության<ref name="pan23" />։ Անկախ համատեղ քննությունից Հայաստանի Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը<ref name="pan23" />։

=== Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթաց ===
[[Պատկեր:Coming down road near Kirants - panoramio.jpg|մինի|աջից|[[Տավուշի մարզ]]ի [[Կիրանց (Տավուշի մարզ)|Կիրանց]] գյուղի մոտով անցնող ճանապարհը։]]
Մարտի 6-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնում է, որ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանը հայտնում է հետևյալ բնակավայրերի տեղանունները՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կզըլ Հաջիլի, և միաժամանակ հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական բռնազավթման տակ են Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքները։ Ադբերջանի պահանջած բնակավայրերը գտնվում են Տավուշի մարզում և հիմնականում անմարդաբնակ են։ Ներքին Ոսկեպարի մոտով էլ անցնում է դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։

Մարտի 9-ին Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի ղեկավարի գրասենյակը հաղորդում է, որ Ադրբեջանը պահանջում է «անհապաղ ազատագրել 4 ոչ էքսկլավային գյուղերը։ Ադրբեջանական կողմը «անհիմն» է համարում մինչ պետական սահմանի սահմանազատումը 31 հայկական գյուղերի օկուպացիայի մասին հայտարարությունները, պնդելով, որ «4 գյուղերը, անկասկած, պատկանում են Ադրբեջանին»։

Մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»։ Նա հնարավոր է համարել, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Նաև նշել է, որ այդ պատճառով, այցելելու է Տավուշի մարզ, որպեսզի տեղում ծանոթանա հնարավոր խնդիրներին։

Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի [[Կիրանց (Տավուշի մարզ)|Կիրանց]] գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարում է, որ «եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու»<ref name="pan14" />։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»<ref name="pan14" />։ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող է իրականացվել հենց Տավուշի մարզում՝ Բաղանիսից Բերքաբեր հատվածից։

Ապրիլի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ [[Անդրանիկ Քոչարյան]]ն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու հարցին, ասում է, որ «երբ սահմանագիծը հաստատվեց՝ պաշտպանելը դառնում է շատ հեշտ։ Դրանից հետո կանգնում են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը»<ref name="pan13">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 8 |title=Քոչարյանը՝ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին․ ԳԽ–ն նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար |url=https://www.panarmenian.net/arm/news/313334/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Այն հարցին, թե ի վերջո, Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը, նա արձագանքել է, որ «․․․ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է [[Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբ|Գլխավոր շտաբ]]»<ref name="pan13" />։

Ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի [[Հայաստան դաշինք|«Հայաստան» խմբակցության]] ղեկավար [[Սեյրան Օհանյան]]ը լրագրողների հետ զրույցում ասում է, որ, իր կարծիքով, «բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը»<ref name="pan12">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Օհանյան․ Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը |url=https://www.panarmenian.net/arm/news/313353/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նա հավելել է, որ սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը<ref name="pan12" />։ Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական [[Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա|սահմազատում և սահմանագծում]] իրականացնելը, որը ըստ նրա միակողմանի պահանջ է<ref name="pan12" />։

Ապրիլի 9-ին Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ թյուրիմացություն է եղել, երբ նախօրդ օրը ասել էր, թե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը, այլ նկատի է ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ Գլխավոր շտաբը պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Քոչարյանը թյուրիմացաբար է ասել, թե ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշից սկսել |url=https://www.panarmenian.net/arm/news/313359/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Փոխվարչապետ․ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերջնական որոշում չկա |url=https://www.panarmenian.net/arm/news/313363/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։

[[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր աթոռի]] տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարություն են տարածել Տավուշի մարզից տարածքներ հանձնելու հարցի վերաբերյալ՝ նշելով, որ պարտվողական այս մոտեցմամբ, ըստ էության, լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները<ref name="pan16">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 9 |title=Մայր Աթոռի կոչը ՀՀ իշխանություններին՝ ընթացք չտալ այնպիսի լուծումների, որոնք անվտանգային նոր մարտահրավերներ կստեղծեն |url=https://www.panarmenian.net/arm/news/313364/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Հայտարարությամբ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև<ref name="pan16" />։

{{Հատված|Վերնագիր=Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդների հայտարարությունը|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները։ Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները։ Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր։ Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։ Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում։ Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին այդ թվում և պետական պաշտոնատար անձանց համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=360px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=13px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}

Ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2023 թվականի կատարողականը, հայտարարում է, որ Հայաստանի ղեկավարությունը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղի հատվածից<ref name="pan19">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=Փաշինյան․ Դեմ չենք, որ սահմանազատումը սկսվի Տավուշի 4 գյուղից, բայց դա չի երաշխավարում անվտանգություն |url=https://www.panarmenian.net/arm/news/313375/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Միևնույն ժամանակ, նա ասում է, որ այդ հատվածներում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումն անվտանգություն չի երաշխավորում, բայց դրանից հրաժարվելը սպառնալիք է պարունակում<ref name="pan19" />։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման հարցին, ասում է, որ մինչև քարտեզը չհամաձայնեցվի, պրոցես չի կարող տեղի ունենալ<ref name="pan21">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=Փաշինյան. Մինչև քարտեզը չհամաձայնեցնենք, պրոցես չի կարող լինել |url=https://www.panarmenian.net/arm/news/313389/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է համաձայնվում Տավուշի հատվածից տարածքներ տալու, եթե համաձայնեցված քարտեզներ չկան, ինչու հարց չի բարձրացնում՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մոտ 200 կմ<sup>²</sup> ներխուժելու վերաբերյալ<ref name="pan21" />։ Այն դիտարկմանը, որ եթե քարտեզների շուրջ չկա համաձայնություն, ապա ինչպես են որոշել, որ այդ չորս գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանն արձագանքել է՝ հետաքրքրվելով գյուղերի անուններով<ref name="pan21" />։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ [[Խորհրդային Հայաստան]]ի և Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք [[Բաղանիս Այրում]] անունով գյուղ չի եղել, չի եղել նաև [[Ներքին Ոսկեպար]]<ref name="pan22">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 10 |title=Վարչապետ․ ՀՀ-ում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անուններով գյուղեր չկան ու չեն եղել |url=https://www.panarmenian.net/arm/news/313390/ |accessdate=2024 թ․ ապրիլի 22 |website=panarmenian.net}}</ref>։ Նա ավելացրել է, որ Հայաստանի տարածքում եղել է, կա ու կլինի [[Ոսկեպար]] անունով գյուղ, [[Բաղանիս]] անունով գյուղ<ref name="pan22" />։

[[Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան|Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան]] [[Անահիտ Մանասյան]]ը ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և ապրիլի 12-ին այցելում են Տավուշի մարզ, հանդիպումներ է ունենում Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, [[Ոսկեվան]] ու Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ<ref name="pan23">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 13 |title=ՄԻՊ–ը Տավուշում հանդիպումներ է ունեցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ |url=https://www.panarmenian.net/arm/news/313464/ |accessdate=2024 թ․ ապրիլի 24 |website=panarmenian.net}}</ref>։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից<ref name="pan23" />։ Սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ` կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ<ref name="pan23" />։

Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը այցելում է Ոսկեպար<ref name="pan25">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 17 |title=Փաշինյանն այցելել է Ոսկեպար․ Հանդիպման մասնակիցների մուտքը սահմանափակվել է |url=https://www.panarmenian.net/arm/news/313525/ |accessdate=2024 թ․ ապրիլի 26 |website=panarmenian.net}}</ref>։ Ոսկեպարում նրա հետ հանդիպմանը սահմանափակվում է մասնակիցների մուտքը դահլիճ<ref name="pan25" />։ Բազմաթիվ ոսկեպարցիների թույլ չեն տալիս մասնակցել հանդիպմանը, իսկ մասնակցելու թույլտվություն ստացածների մոտից էլ հավաքում են հեռախոսները<ref name="pan25" />։ Քաղաքագետ [[Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)|Սուրեն Պետրոսյանին]], որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում<ref name="pan27" />, ևս թույլ չեն տալիս մասնակցել հանդիպմանը, սահմանափակվում է նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի մուտքը՝ դահլիճ<ref name="pan25" />։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը<ref name="pan25" />։ Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար, հանդիպել բնակիչների հետ<ref name="pan25" />։ Ոսկեպարի բնակիչներին ներկայացնում է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 17 |title=Ոսկեպարում վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը |url=https://www.panarmenian.net/arm/news/313527/ |accessdate=2024 թ․ ապրիլի 26 |website=panarmenian.net}}</ref>։ Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ներկա է եղել ոսկեպարցիների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու<ref name="pan26">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 17 |title=Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու |url=https://www.panarmenian.net/arm/news/313534/ |accessdate=2024 թ․ ապրիլի 26 |website=panarmenian.net}}</ref>։ Ըստ նրա` խոսվել է միայն Ներքին Ոսկեպարի հատվածի մասին<ref name="pan26" />։ Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել<ref name="pan26" />։ Գյուղացիները, ինչպես նաև [[Տավուշի թեմ]]ը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել<ref name="pan27" />։ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշ մարզ են մեկնել նաև Հայաստանի ներքին գործերի նախարար [[Վահե Ղազարյան (ոստիկան)|Վահե Ղազարյանը]], փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար [[Գնել Սանոսյան]]ը<ref name="pan26" />։ Ոսկեպարում հանդիպումներից հետո, Նիկոլ Փաշինյանը այցելում է Կիրանց<ref>{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 17 |title=Վարչապետը Կիրանցում պատասխանել է բնակիչների հարցերին |url=https://www.panarmenian.net/arm/news/313531/ |accessdate=2024 թ․ ապրիլի 26 |website=panarmenian.net}}</ref> և Բերքաբեր<ref name="pan26" />: Կիրանց գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ վերջին 30 տարում «մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում»<ref name="pan27">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 18 |title=Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» |url=https://www.panarmenian.net/arm/news/313546/ |accessdate=2024 թ․ ապրիլի 26 |website=panarmenian.net}}</ref>։ Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցնում է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու<ref name="pan27" />։ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներին վստահեցնում է, որ սահմանազատման գործընթացի ավարտից հետո Հայաստանը 100 անգամ ավելի ուժեղ կլինի<ref name="pan28">{{Cite web |date=2024 թ․ ապրիլի 18 |title=Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում |url=https://www.panarmenian.net/arm/news/313548/ |accessdate=2024 թ․ ապրիլի 26 |website=panarmenian.net}}</ref>։ Նիկոլ Փաշինյանը նաև նշում է, որ Տավուշի մարզի համայնքների ներկայացուցիչները հաջորդ շաբաթվանից կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում<ref name="pan28" />։

{{Հատված|Վերնագիր=Հատված Նիկոլ Փաշինյանի ելույթից։|Բովանդակություն=Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանին։ Դուք հիմա ինձ կարաք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ տենց ըլնելու ա»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի։|Նկարագրություն=|Հավասարեցում=left|Լայնություն=300px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=13px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}

Ապրիլի 19-ին տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստը։ Կողմերը նախնական համաձայնեցնում են առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջպետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․
* [[Բաղանիս]] (Հայաստան) - [[Բաղանիս Այրում]] (Ադրբեջան)
* [[Ոսկեպար]] (Հայաստան) - [[Ներքին Ոսկեպար]] (Ադրբեջան)
* [[Կիրանց (Տավուշի մարզ)|Կիրանց]] (Հայաստան) - [[Խեյրիմլի]] (Ադրբեջան)
* [[Բերքաբեր]] (Հայաստան) - [[Ղըզըլհաջիլի]] (Ադրբեջան)

Սահմանագծի տվյալ հատվածների արձանագրություն-նկարագրությունը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը։ Նաև համաձայնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծերում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով։ Կանոնակարգի հաստատումից հետո, կողմերը պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահամանի բոլոր մնացած հատվածների սահամանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավերի և էքսկլավների հետ կապված հարցերով։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Նշվում է նաև, որ այս փուլում՝
* Ոսկեպարի ճանապարհի խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում։
* Չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվում, իսկ սահմանապահ զորքերին տեղը զիջելու գործընթացը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների։
* Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ջրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կկատարվի, որ կիրականացվի մի քանի ամսում։
* Հետագայում վերանորոգվելու, կամ վերակառուցվելու է նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը։
* Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2,5 գյուղ, որովհետև Ղըզըլհաջիլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Ներքին Ոսկեպարը գյուղի տարածքի մի զգալի մասնը մինչև այս էլ եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
* Հայաստանը այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն Հայաստանի կողմից 4 գյուղերի «վերադարձնելը» անվանում է «երկար սպասված պատմական իրադարձություն»։

== Բողոքի ցույցերի ժամանակագրություն ==

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:2024 Տավուշի մարզում]]
[[Կատեգորիա:Բողոքի ակցիաներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:Ընթացիկ իրադարձություններ]]
[[Կատեգորիա:Տավուշի մարզի պատմություն]]

11:14, 26 Ապրիլի 2024-ի տարբերակ