Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1963 թվականին, Աթենքում՝ Սոֆի Հակոբյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր ամուսնու։ Գործում է Հակոբյանի Հայ Կապույտ խաչի տնօրինությամբ։ Վերջինիս միջնորդությամբ ստացել է պետական հովանավորություն։ Ունի մանկապարտեզ (2 դասարան) և նախակրթարան (6 դասարան)։ Դպրոցի հունական բաժինն ունի իր տնօրենը, հույն ուսուցիչները վարձատրվում են պետության կողմից։ Ուսումն իրականցվում է պետական ծրագրով։ Դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն, կրոն, պատմություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png