Սուրբ Պողոս մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պողոս մատուռ
Մատուռ


ՏեղադրությունԿիպրոս, Նիկոսիա
Sourp Boghos Chapel, Σαίξπηρ, Nicosia, 1102
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Կառուցման սկիզբ1892
Սուրբ Պողոս մատուռ (Կիպրոս)##
Սուրբ Պողոս մատուռ (Կիպրոս)
35,17671° с. ш. 33,35427° в. д.HGЯO

Սուրբ Պողոս մատուռ, հայկական մատուռ Նիկոսիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոս մատուռը կառուցվել է 1892 թվականին և գործել է Նիկոսիայի հին հայկական գերեզմանատանը կից։ Այն նվիրված է բարերար Պողոս Օդադջյանի հիշատակին։ 1963-1964 թվականների դեպքերից հետո մատուռը լքվել է, քանի որ այն հայտնվել է ՄԱԿ-ի բուֆերային գոտում։ 2005 թվականին դրա մի մասը ոչնչացվել է։ 2008 թվականի հունիսին սկսված գերեզմանատան վերականգնողական աշխատանքների շրջանակում 2009 թվականի ապրիլին վերականգնվել է նաև Սուրբ Պողոս մատուռը՝ Վարդգես Մահտեսյանի ջանքերով։ 2010 թվականից սկսած տարին մեկ անգամ մատուռում պատարագ է մատուցվում[1]։ 2010 թվականի մարտին տեղադրվել է հուշատախտակ, որտեղ հիշատակվում են այն 419 անձանց անունները, ովքեր թաղված են գերեզմանատանը։

Մատուռի մուտքի ճակատամասին մարմարե հուշատախտակի վրա կա հայերեն արձանագրություն.

Կառուցաւ ս. *տաճարս 'ի հիմանց յանուն Ս. Առաքելոցն Պօղոսի արդեամբ բարեպաշտ Օտաճեան Պօղոսի Կ. Պօլսեցւոյ. Յամի Տ՟ռն 1892։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Պողոս մատուռ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]