Սուրբ Պողոս մատուռ
Սուրբ Պողոս մատուռ | |
| Մատուռ | |
|---|---|
| Տեղադրություն | Կիպրոս, Նիկոսիա Sourp Boghos Chapel, Σαίξπηρ, Nicosia, 1102 |
| Աշխարհ | Եվրոպա |
| Կրոնադավանանք | |
Ճարտարապետություն | |
| Կարգավիճակ | Կանգուն |
| Կառուցման սկիզբ | 1892 |
| 35°10′36″N 33°21′15″E / 35.17671°N 33.35427°E | |
Սուրբ Պողոս մատուռ, հայկական մատուռ Նիկոսիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Պողոս մատուռը կառուցվել է 1892 թվականին և գործել է Նիկոսիայի հին հայկական գերեզմանատանը կից։ Այն նվիրված է բարերար Պողոս Օդադջյանի հիշատակին։ 1963-1964 թվականների դեպքերից հետո մատուռը լքվել է, քանի որ այն հայտնվել է ՄԱԿ-ի բուֆերային գոտում։ 2005 թվականին դրա մի մասը ոչնչացվել է։ 2008 թվականի հունիսին սկսված գերեզմանատան վերականգնողական աշխատանքների շրջանակում 2009 թվականի ապրիլին վերականգնվել է նաև Սուրբ Պողոս մատուռը՝ Վարդգես Մահտեսյանի ջանքերով։ 2010 թվականից սկսած տարին մեկ անգամ մատուռում պատարագ է մատուցվում[1]։ 2010 թվականի մարտին տեղադրվել է հուշատախտակ, որտեղ հիշատակվում են այն 419 անձանց անունները, ովքեր թաղված են գերեզմանատանը։
Մատուռի մուտքի ճակատամասին մարմարե հուշատախտակի վրա կա հայերեն արձանագրություն.
| Կառուցաւ ս. *տաճարս 'ի հիմանց յանուն Ս. Առաքելոցն Պօղոսի արդեամբ բարեպաշտ Օտաճեան Պօղոսի Կ. Պօլսեցւոյ. Յամի Տ՟ռն 1892։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սուրբ Պողոս մատուռ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
