Սուրբ Նիկիտա եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկիտա եկեղեցի
Տեսակուղղափառ տաճար
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունČučer-Sandevo Municipality?
ՎայրGornjane?
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Անվանված էNicetas the Goth?
Հիմնադրված է1307
Ժառանգության կարգավիճակheritage site in North Macedonia?
Քարտեզ
Քարտեզ

Բանյանի Սուրբ Նիկիտա եկեղեցի (մակեդոներեն՝ Свети Никита), միջնադարյան ուղղափառ եկեղեցի Բանյանե գյուղում, որը գտնվում է Չուչեր-Սանդևո և Գորնյան գյուղերի միջև (այդ իսկ պատճառով այն հաճախ կոչվում է նաև Չուչերի Սուրբ Նիկիտա եկեղեցի)։ Եկեղեցին և բոլոր գյուղերը գտնվում են Հյուսիսային Մակեդոնիայի Չուչեր-Սանդևո համայնքի կազմում։ Ներկայում եկեղեցին պատկանում է Սկոպիեի թեմին, Օհրիդի արքեպիսկոպոսությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկիտային նվիրված վանքն ու եկեղեցին կառուցվել են Սերբիայի թագավոր Միլուտինի կողմից 1300 թվականին նախորդ եկեղեցու ավերակների վրա[1]։ Վանքը Միլուտինի կողմից նվիրաբերվել է դրանց կառուցումից անմիջապես հետո Աթոս լեռան վրա գտնվող սերբական Հիլանդար վանքին։ Սուրբ Նիկիտա եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 1484 թվականին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանյանի Սուրբ Նիկիտա եկեղեցին ունի հասարակ խաչաձև հիմք՝ կենտրոնական կամարով պանդանտիֆներով և չորս սյուներով։ Դրսի ձևավորումը պատրաստված է բյուզանդական տիպիկ քարից և կարմիր աղյուսից։ Ամենագեղեցիկ զարդանախշը աբսիդի պատին է[2]։

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թեոդորի վահանի ստորագրությունը ցույց է տալիս, որ եկեղեցին նկարել է հայտնի Միքայելը՝ Եվտիքիոսի որդին՝ Միլուտին թագավորի սիրելի պալատական նկարիչը, ով նկարել է նաև նրա շատ այլ եկեղեցիներ (օրինակ Ստարո Նագորիճանեն)[3]։ Որմնանկարները լավ պահպանված են և թվագրվում են մոտ 1324 թվականին, բացառությամբ հայտնի Դիմիտար Դիչո Զոգրաֆ Կրստևիչի 19-րդ դարի գմբեթի որմնանկարների[4]։ Նրանց լավ վիճակի պատճառներից մեկն է 1484 թվականի վերակառուցումը, որն իրականացվել է զարմանալիորեն ժամանակակից ձևով մի խմբի կողմից, որը նկարել է Տրեսկավեց վանքի (1483 թվական), Մեծ Մետեորոն վանքի (1483 թվական), եկեղեցու որմնանկարները։ Նկարել են նաև Կաստորիայի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի և միանձնուհի Եվպրաքսիայի եկեղեցիների որմնանկարները 1486 թվականին։ Ամենաներքևի հատվածը պարունակում է սրբերի իրական չափի պատկերներ։ Միջին մասում տեսնում ենք Քրիստոսի հրաշքները, իսկ եկեղեցու վերին հատվածներում՝ Չարչարանքի պատկերները։ Գրություններն արված են սերբական հրատարակության հունարեն և եկեղեցական սլավոնական լեզուներով։

Սրբապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու սրբապատկերը 1846-1847 թվականներին նկարել է Դիչո Զոգրաֆը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Кораћ, Споменици монументалне српске архитектуре XIV века у Повардарју, Београд 2003, стр. 15
  2. http://www.macedonium.org/Macedonium.aspx?jazik=2&kid=2&pid=5&ppid=99&tid=126
  3. ИКОНОПИСНОТО ТВОРЕШТВО НА ДИЧО ЗОГРАФ ВО СКОПЈЕ И СКОПСКИОТ РЕГИОН, http://preminportal.com.mk/ikonopis-i-freskopis/43-ikonopis-i-freskopis/2714-ikonopisnoto-tvoreshtvo-na-dicho-zograf-vo-skopje-i-skopskiot-region
  4. I. Bentchev, The restoration of the wall-paintings in the Church of St. Nikita at Čučer/Macedonia in 1483–1484 // 8th Triennial Meeting, P. 533–537