Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Շահումյան, Մառնեուլի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
լռելյայն
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Շահումյան, Մառնեուլի շրջան)
եկեղեցի


ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1839թ.
Կառուցման ավարտ1887թ.
Վիքիպահեստում

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, (Շահումյան Մառնեուլի շրջան), Շուլավերի ծխական երկրորդ եկեղցին է, գտնվում է Ղարամուրադ թաղում[1]։

Կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցումը սկսվել է 1839 թվականին, սակայն իշանությունների կողմից ընդհատվել է որոշ ծամանակ։ Առաջին օծմամբ կրել է Սբ. Պողոս-Պետրոս անունը։ Երկար ժամանակում է կառուցվել՝ 1844-1887 թթ, քանի որ ժողովրդի կարողությունները բավարար չէին շուտ ժամանակում կառուցելու համար։ 1857 թվականին աշխատանքները հասել էին մինչև թաղակիր կամարների հիմքերը։ 1870_1878 թվականները եկեղեցին փակ է եղել։ Միայն 1880-ական թվականներին Զարամուրատեցոց թաղի բնակիչներն կարողացան վերսկսել եկեղեցու ընդհատված շինարարությունը։ Քանի որ եկեղեցու տարածքը շատ մեծ էր, այդ էր պատճառը, որ մի քանի անգամ հավաքած գումարը չէր բավականացրել եկեղեցու շինարարությունը ավարտին հասցնելու։ Վերջապես 1887 թ. աշխատանքները ավարտին հասան տանիքի կառուցումով։ Ընդհանուր առմամբ եկեղեցու շինարարությունը կազմեց 16.000 ռուբ.: Եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 1887 թ. հունիսի 25-ին։ Այս օծմամբ եկեղեցին վերանվանվեց Սբ. Մեսրոպ եկեղեցի։ 1926 թվականին եկեղեցու շենքը վերածվեց ակումբի։ Այդ պատճառով բեմը քանդել էին, իսկ զարդերը կողոպտել էին մինչ այդ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.