Սուրբ Հովհաննես եկեղեցի (Կանեո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանեոյի Սուրբ Հովհաննեսի եկեղեցին
Church of St. John at Kaneo
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունՕհրիդ Մակեդոնիայի Հանրապետություն
ԴավանանքՄակեդոնական ուղղափառ եկեղեցի
Արևելյան ուղղափառ եկեղեցի
ԹեմDebar-Kičevo Diocese?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և heritage site in North Macedonia?
ՆվիրվածՀովհաննես առաքյալ
ԱնվանվածՀովհաննես Ավետարանիչ
Ճարտարապետական ոճբյուզանդական ոճ
Հիմնադրված13-րդ դար
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 St. John Kaneo Church Վիքիպահեստում

Կանեոյի Սուրբ Հովհաննես եկեղեցի (մակեդոներեն՝ Свети Јован Канео), մակեդոնական ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Օհրիդ քաղաքում` Մակեդոնիայի Հանրապետությունում։ Նվիրված է Հովհաննես Պատմոսացուն` Հայտնության հեղինակին, որը նույն ինքը` Հովհաննես առաքյալն է։ Եկեղեցու կառուցման թվականը մնացել է անհայտ, բայց փաստաթղթերը մանրամասնում են, որ եկեղեցին կառուցվել է 1447 թվականից առաջ։ Հնագետները հավաստում են, որ եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության ի հայտ գալուց առաջ` շատ հավանական է` 13-րդ դարում։ 1964 թվականին վերականգնողական աշխատանքներ են տարվել եկեղեցում որմնանկարների հայտնագործման ուղղությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ուղղանկյուն հիմք ունեցող խաչաձև կառույց է, արևելյան կողմում ունի աբսիդ։ Անհայտ է, թե ով է եկեղեցու ճարտարապետը, բայց հատակագիծը բյուզանդական ոճի է, կրում է նաև հայկական ճարտարապետության ազդեցությունը. նրանում կան հայկական ճարտարապետության տարրեր։ Մինչև թուրքերի հայտնվելը 15-րդ դարում կատարվել են վերականգնողական աշխատանքներ։ Ըստ տարեգրությունների հաղորդումների` եկեղեցին հեռու չէ Սուրբ Կոնստանտինի և Ելենայի եկեղեցուց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]