Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բելորեչենսկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բելորեչենսկ)
| |
Եկեղեցի | |
---|---|
![]() | |
Տեղադրություն | Կրասնոդարի մարզ, Բելորեչենսկ քաղաք |
Աշխարհ | Եվրոպա |
Կրոնադավանանք | Հայ առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Կառուցման սկիզբ | 2011 |
Կառուցման ավարտ | 2015, հունիսի 6 |
![]() ![]() |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Բելորեչենսկ քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու գմբեթների խաչերը օծվել են 2011 թվականին Տեր Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի կողմից, եկեղեցու օծման սրբազան արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 6-ին։ Ջրով և գինով լվացվել են եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը, այնուհետև խորան է բարձրացվել Սրբալույս Մյուռոնը, որով Սրբազան Հայրը կատարել է եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը [1]։
2015 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպնության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող[2]։