Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին Նոր Գյուղ գյուղում
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏարածաշրջանԿոտայքի մարզ
ԴավանանքՔրիստոնեություն
ԹեմԿոտայքի թեմ
Օծման թվական2017
Ներկա վիճակԿանգուն
Առաջին հիշատակում1839

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղում։ Կառուցվել է 1830-ական[1] թվականներին, գործող եկեղեցի է։

Կառուցվածք և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտայքի մարզի Նոր Գյուղ (նախկինում` Թազագյուղ) բնակավայրը հիմնադրվել է տասնիններորդ դարի սկզբին, Պարսկաստանից ներգաղթած Խոյեցիների կողմից։ Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին առաջին վկայությունը վերաբերում է 1839[2] թվին, մեկ այլ անդրադարձ կա 1895[3] թվականին։ Խոյեցիները գաղթի ժամանակ իրենց հետ բերել են խաչքարեր, որոնք հետագայում տեղադրվել են եկեղեցու պատերի մեջ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի եռանավ բազիլիկ հորինվածք։ Ըստ եկեղեցու հարավային մուտքի բարավորին փորագրված տարեթվի՝ եկեղեցին հիմնավերակառուցվել է 1886 թվին։ Գաղթած ընտանիքներից մեկը, եկեղեցու առաջին քահանայի` Տեր Հարությունի ընտանիքն է եղել, ով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նոր Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ներսից

Տեր Հարությունի մահից հետո ավելի քան 36 տարի ծառայել է նրա որդին՝ Տեր Զաքարը։ Տեր Զաքար Տեր-Հարությունյանը եղել է նաեւ Կոտայքի շրջանի առաջնորդը, ով 1918թ. մայիսին Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտի օրերին 250 աշխարհազորայինով, սեփական զենքով մասնակցել է սարդարապատի հերոսամարտին։

Տեր Զաքար Տեր-Հարությունյան

Խորհրդային միության տարիներին եկեղեցին վերածվել է ցորենի ամբարի և քայքայվել է ժամանակի ընթացքում։ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ եկեղեցին փորձել են նորոգել 1998թ.-ին, սակայն հաջողվել է միայն զանգակատունը վերականգնել, իսկ 2016թ.-ին եկեղեցին հիմնանորոգվել է և վերաօծվել 2017 թվականին։

Եկեղեցու զանգակատան մոտ ամփոփված է գյուղի ծխատեր քահանաներից մեկը, ում տապանաքարի վրա կարդացվում է՝ Աստ հանգչում է Յարութիւն քահանայ Ալօ(յ)եանց, անորդի, անունդ անմահ է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]