Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բամբակաշատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԲամբակաշատ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հիմնական ամսաթվերը1901
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1901-1914
 Surb Astvatsatsin Church, Bambakashat Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։ Ընդգրկված է Բամբակաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տեղում նախկինում եղել է փայտաշեն տանիքով մատուռ։ 1901-1914 թվականներին քահանա տեր Հովհաննեսի, գյուղի բնակիչների ուժերով և Նոր Նախիջևանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը։

Եկեղեցին ժամանակի ընթացքում երկու անգամ վերանորոգվել է։ Եկեղեցու երկրորդ վերանորոգումն իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի օրոք (1991)։ Խորհրդային կարգերի հաստատման առաջին շրջանում եկեղեցին վերածվեց թունաքիմիկատների պահեստի։ Կառուցման և վերանորոգման վերաբերյալ պահպանվել է արձանագրություն եկեղեցու մուտքի մոտ։ Վերանորոգումից հետո եկեղեցին վերստին գործում է և իրականացնում իր հոգևոր առաքելությունը[2]։

Եկեղեցու 100-ամյակի կապակցությամբ բակը բարեկարգվել է, տեղադրվել է նոր ցանկապատ, փոխվել է խորանի խաչը։ Եկեղեցու բակում տեղադրվել է 2 խաչքար, որից մեկը նվիրված է մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին (հեղինակ՝ բամբակաշատցի տվերաբնակ բարերար Լևոն Սոլկարյան)[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ պատմամշակութային ակնարկ, Երևան, 2010։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Բամբակաշատ Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Բամբակաշատի «Սուրբ Աստվածածին»-ը 100 տարեկան է

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]