Սուպերֆինիշ
Արտաքին տեսք
Սուպերֆինիշ (սուպեր և անգլ.՝ finish — այստեղ՝ վերջնամշակում), սուպերֆինիշացում, մետաղական նախապատրաստուկի մակերեույթի նուրբ վերջնամշակում՝ միկրոփոշային հղկանյութերից պատրաստված տատանվող չորսվակով։ Սուպերֆինիշի են ենթարկում նախապես ճշգրիտ մշակված նախապատրաստուկները։ Այս եղանակը հնարավորություն է տալիս ստանալ քիչ խորդուբորդ (13—14 կարգի մաքրության) մակերևույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 197)։ |
|