Jump to content

Սոցիալիստ Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սոցիալիստ Հայաստան», հնչակյան կուսակցության ԱՄՆ շրջանի ամսաթերթ։ Լույս է տեսել 1921 թվականին (6 համար), Չիկագոյում։ Խմբագիր՝ Լ․ Սարտիրոսյան։ Հանդիսացել է սփյուռքահայ առաջին լրագրերից, որը պաշտպանել է Հայաստանի օկուպացիան սովետական ուժերի կողմից, տպագրել ՀԽՍՀ կառավարության դեկրետները, հանդես եկել Հոկտեմբերյան հեղափոխությանը հակադրվող հայկական ուժերի ու մամուլի դեմ։ Տպագրել է կոմունիստական և բանվորական շարժման, բուրժուական դեմոկրատիայի, պրոլետարական հեղափոխության, ազգային, հողային և այլ հարցերի մասին հնչակյան կուսակցության դիրքորոշումից ելնող տեսական հոդվածներ։ Ունեցել է գրական բաժին (N* 5-ում տպագրել է Մ․ Դորկոլ «Բազեի երգը»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 33