Սոցիալական գործընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական  գործընկերությունը ներկայացվում է որպես հարաբերությունների համակարգ, որը վարձու աշխատողների և գործատուների  միջև  ձևավորվում  է  պետական  միջամտությամբ՝  նպատակ  ունենալով սոցիալ-աշխատանքային  ոլորտում  համաձայնեցնելու  տնտեսական  շահերն  ու կարգավորելու սոցիալ-աշխատանքային կոնֆլիկտները[1]։

Սոցիալական  գործընկերությունը  հարաբերությունների  համակարգ  է,  որը ձևավորվում է աշխատավորների և գործատուների միջև` պետության միջնորդության շրջանակներում։ Այն ենթադրում է ինստիտուտների, մեխանիզմների ու գործընթացների այնպիսի ամբողջություն, որը միտված է բանակցային գործընթացներում հավասարակշռության  ապահովմանը,  որտեղ  կողմերը  քննարկում  են  զբաղվածության, վարձատրության, աշխատանքային հարաբերությունների և սկզբունքներին առնչվող hարցեր։  Բանակացային  գործընթացն,  ըստ  էության,  կհանգեցնի  փոխզիջումային որոշման` հասնելու կորպորատիվ և հանրային շահերի իրականացման[2]։

Ագապովան  կարծում  է,  որ  սոցիալական  գործընկերությունը  գործիքակազմ  է՝ լուծելու  հանրության  շրջանում  առկա  խնդիրները։  Բացի  դրանից,  այն  միտված  է ձևավորելու նոր կապեր ու կոալիցաներ, որոնք իրենց ձեռքում կկենտրոնացնեն տեղի հանրության  կառավարումը[3]։

Վոլգինը սոցիալական գործընկերությունը (այսուհետ ՍԳ) համակարգն անվանում է «տրիպարտիզմ»՝ ելնելով դրանում երեք կողմերի առկայությունից[1]՝

1.  Կազմակերպություններ, որոնք ներկայացնում են վարձու աշխատողների շահերը – արհիմություններ,

2.  Գործատուներ, գործատուների միություններ,

3.  Պետություն

Սոցիալական  գործընկերության  գաղափարախոսությունը  հիմնված  է  փոխզիջման,  համագործակցության,  փոխադարձ  պատասխանատվության  սկզբունքի

վրա`  աշխատանքային  վեճերի  արմատական  առճակատումից  անցում  կատարելով իրավական, համաձայնեցման և հաշտեցման ընթացակարգերի[4]։

Սոցիալական գործընկերությունը` որպես միջազգայնորեն ճանաչված հայեցակարգ և պրակտիկ գործունեության ոլորտ, որդեգրել են աշխարհի ինչպես զարգացած,  այնպես  էլ՝  զարգացող  երկրները։  Շուկայական  տնտեսության  անցման  և  ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում սոցիալական գործընկերությունը համարվում է առանցքային հայեցակետերից մեկը, որի գործառնության արդյունավետությունը կապահովի ինչպես սոցիալական պետության կայացման սահունությունը,  այնպես էլ՝ գործարար միջավայրի զարգացումը: [5]


  1. 1,0 1,1 Волгин Н. А (2003,)։ Социальная политика, издательство, Москва, 2003, 596-599.։ Москва: «Экзамен»։ էջեր 596–599. 
  2. Хохлова М. М. (2010)։ Социальная политика:։ Красноярск: СФУ,։ էջ 100 
  3. Агапова Н. С., (2003)։ Социальное партнерство – путь гражданского общества։ էջ 86 
  4. Сорокин С. А., (2006)։ Социальное партнёрство: актуальные проблемы ведения коллективных переговоров, 4.։ Труд. Профсоюзы։ էջ 4 
  5. Նիկողոսյան Քրիստինե։ «Սոցիալական գործընկերության դերը ՀՀ սոցիալական քաղաքականության համատեքստում»։ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու